Մոջթաբա Խամենեիին փոխում է բանակային գրեթե ողջ վերնախավը` հեռացնելով Փեզեշկիանի կադրերին
ՄիջազգայինԱյն բանից հետո, երբ Իրանի Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Մոջթաբա Խամենեին, հեռացնելով Փեզեշկիանի կադրին, Գերագույն ազգային անվտանգության խորհրդի ղեկավար նշանակեց իր կողմնակիցին` երկրի ամենահեղիբակավեոր գեներալներից մեկին` Մոհսեն Ռեզաիին, ամնիջապես սկսեց նաեւ բանակը մաքրել ռեֆորմիստների կադրերից։
Այսպես, բանակային ամենաբարձր պաշտոններին Մոջթաբա Խամենեիին նշանակել է.
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին,
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ բրիգադի գեներալ Ամիր Քյումարս Հեյդարին,
ԻՀՊԿ հրամանատար՝ գեներալ-մայոր Ահմադ Վահիդին,
ԻՀՊԿ հրամանատարի տեղակալ՝ գեներալ-մայոր Մոստաֆա Իզադիին,
ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար՝ բրիգադի գեներալ Ալի Ազմային,
Բասիջի ղեկավար՝ Հոջջաթ ալ-Իսլամ Հոսեյն Թաեբի:

