«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հոկտեմբերին Շիրակի մարզում ՏԻՄ ընտրություններ են

Ներքաղաքական

Հոկտեմբերին հանրապետության մի շարք համայնքներում նախատեսված են ՏԻՄ ընտրություններ։ ՏԻՄ համամասնական ընտրությունները հոկտեմբերի 25-ին կանցկացվեն Շիրակի մարզի Արթիկ և Ախուրյան խոշորացված համայնքներում։ Այս տարի ընտրություններ նախատեսված են նաև մարզի Աշոցք և Ամասիա համայնքներում, սակայն այդ համայնքներում ընտրությունների օրը դեռ նշանակված չէ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն անդրադարձել է Արթիկ և Ախուրյան համայնքներում առաջադրվելիք թեկնածուների հարցին։ Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը դեռևս վերջնական որոշում չի կայացրել։

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում դեռ չի կայացրել։ Այս պահին դեռ անուններ չենք բարձրաձայնում, երբ որոշումը կայացվի, նոր կբարձրաձայնենք։ Կա ընթացակարգ․ վարչությունը պետք է հաստատի մարզպետի ու նախարարի առաջարկը,  բայց բնականաբար, «սյուրպրիզներ» չեն լինելու»,-նշել Շիրակի մարզպետը՝ վստահեցնելով, որ որոշումները լինելու են տրամաբանության շրջանակում։

Անդրադառնալով վերջին տարիներին Արթիկում իրականացված աշխատանքներին՝ Դավիթ Առուշանյանը վստահեցրել է, որ համայնքում մեծածավալ աշխատանքներ են կատարվել։ «Նախկինում մենք Արթիկում համայնքապետ չենք ունեցել, բայց վերջին հինգ տարիների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիրն» ունի իր քաղաքապետը, և ահռելի աշխատանք է այս ընթացքում կատարվել։ Անցած տարիներին քսան միլիարդից ավելի ներդրում է եղել Արթիկում, ինչն ավելի մեծ վստահություն է ներշնչում: Չենք մտածում կոալիցիաների մասին»,-նշել է Դավիթ Առուշանյանը՝ հավելելով, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կենտրոնացած է հոկտեմբերին կայանալիք ընտրությունների վրա և առաջիկայում կարևոր աշխատանք ունի իրականացնելու։

Անդրադառնալով Գյումրի և Ախուրյան համայնքների միավորմանը, ինչը կարող է հանգեցնել նոր ընտրությունների անցկացման, մարզպետը նշեց, որ այդ քննարկումներին այս պահին անդրադառնալու իմաստ չի տեսնում։

«Չեմ ուզում անդրադառնալ այն խոսակցություններին, որոնք Գյումրիում շրջանառվում են, որովհետև Գյումրիում ամեն օր մի նոր խոսակցություն է շրջանառվում։

Բայց այն, որ Գյումրիում կա խնդիր, ու որ այդ խնդիրը լուծվելու է, դա էլ է միանշանակ։ Այս վիճակով պահել ու շարունակել ղեկավարել Գյումրին չի կարելի, քանի որ դրա շահառուն գյումրեցիներն են։ Միայն կարող եմ ասել՝ այն, ինչ տեղի է ունենալու, տեղի է ունենալու ՀՀ օրենքների սահմաններում ու օրենքով տրված մեր հնարավորությունների սահմանում»,-ավելացրել է Շիրակի մարզպետը։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան