Պետական դավաճանության մեջ մեղադրվող անձը կալանավայրում փորձել է վերջ տալ կյանքին․ «Սպուտնիկ Արմենիա»
Քրեական«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձն այսօր ինքնասպանության փորձ է կատարել։ Այդ մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են Քրեակատարողական ծառայությունից՝ հավելելով, որ փորձը կանխվել է։
Armlur.am-ի տեղեկություններով էլ՝ ինքնասպանության փորձ կատարողը պետական դավաճանության մեջ մեղադրվող Թորոս Թորոսյանն է։ Ավելի վաղ Թորոսյանը հացադուլ էր հայտարարել, քանի որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և պնդում է, որ արդեն 1,4 տարի է՝ իրեն անհիմն են կալանավորել։
Թորոսյանին մեղադրում են հակառակորդին մարտական դիրքերի և ռազմական օբյեկտների մասին տեղեկություններ փոխանցելու մեջ։

