Ալիևը նշել է, որ այսօր Հայաստանում էներգիայի հիմնական աղբյուրը շարունակում է մնալ ատոմային էլեկտրակայանը, որի կառավարումը, նրա խոսքով, հայկական կողմի ձեռքում չէ։
Նա վստահություն է հայտնել, որ «կայանը հնացած է և պոտենցիալ վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար», թեև ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները վերջին այցի ընթացքում ընդգծել էին, որ կայանի աշխատանքը որևէ վտանգ չի ներկայացնում։
«Ադրբեջանն ու Թուրքիան բազմիցս տարբեր միջազգային հարթակներում մտահոգություն են հայտնել այս կապակցությամբ։
ԱԷԿ-ի շահագործման ժամկետը չի կարող անվերջ երկարաձգվել, և վաղ թե ուշ կայանը պետք է փակվի։ Այդ դեպքում Հայաստանը կարող է բախվել լուրջ էներգետիկ ճգնաժամի, ուստի էներգամատակարարման լրացուցիչ աղբյուրի առկայությունը նրա համար շահավետ կլինի», — նշել է Ալիևը։
Սա է Նիկոլյան «խաղաղության» գինը: Ալիեւը հիմա էլ պահանջում է արոմակայանը փակել: Էլ չասած, թե Հայաստանում որտեղ ինչ «էլեկտրահաղորդման գծերի հենասյուներ» են դրվելու, պարզվում է, որ որոշողն Ալիեւն է:

