«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՍԱՐՍԱՓ. Սպանված կնոջ եղունգների տակ հայտնաբերվել է Սիսիանի նախկին ոստիկանապետի ժ/պ-ի մաշկի կտորները

‼️Սպանված կնոջ եղունգների տակ հայտնաբերվել է Սիսիանի նախկին ոստիկանապետի ժ/պ-ի մաշկի կտորները

«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ բնակարանային գողություն կատարելու համար երկու տարեց կանանց սպանության մեջ մեղադրվող անձը Սիսիանի ոստիկանության բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ, ոստիկանապետի ժ/պ Գարիկ Մուրադյանն է։ 

Դատագենետիկական փորձաքննությամբ սպանված կանանցից մեկի եղունգների տակ Մուրադյանի մարմնի մաշկից կտորներ է հայտնաբերվել, իսկ մյուս սպանված կնոջ արյան հետքերը եղել են Մուրադյանի գրպանում եղած գումարի վրա։

«Իշխանություն» լրատվականը գրել էր, որ տարեց կանայք սպանվել են մոտ 20 օրվա տարբերությամբ, նույն եղանակով, առանձնակի դաժանությամբ։ Սպանված կնոջ եղունգների տակ Մուրադյանի մաշկի կտորների առկայությունը վկայում է, որ կինը մինչև վերջին պահը պայքարել է՝ փորձելով փրկել իր կյանքը։

Գարիկ Մուրադյանը ոստիկանական համակարգում պաշտոնի առաջխաղացում է ունեցել 2018թ․-ից հետո։ 2019թ․ օգոստոսի 14-ից նշանակվել է ոստիկանության Սիսիանի բաժնում՝ որպես օպերատիվ գծով տեղակալ, և համատեղության կարգով իրականացրել է ոստիկանության բաժնի պետի պարտականությունները։

Մուրադյանի պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ նրան մեղադրել են ծեծի, բռնության, սպառնալիքների, խոշտանգման և խոստովանական ցուցմունք կորզելու համար ճնշում գործադրելու մեջ։ Նրա դեմ մի քանի հաղորդումներ են ներկայացվել, որոշ դեպքերով նյութեր են նախապատրաստվել և քննություններ իրականացվել, իսկ հետո կարճվել։

Այս ամենից հետո նա շարունակել է ծառայությունը ոստիկանությունում և ստացել է ավելի մեծ լիազորություններ։ Ընդ որում՝ սա տեղի է ունեցել այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը և՛ թիմը հայտարարում էր բարեփոխված ոստիկանական համակարգի մասին։

Ավելին, Գարիկ Մուրադյանի անունը շոշափվում է նաև 2024թ․ տեղի ունեցած աղմկահարույց մի դեպքի հետ։ Նա հարցաքննվել է 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակության քրեական վարույթի շրջանակում։

Լիա Սարգսյան

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան