ՇՏԱՊ. Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ, կասեցվել է վաճառքը
Սպառողի անկյուն???? ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂԱԼԻՔՆԵՐ․ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԴՐԱՆՑ ՎԱՃԱՌՔԸ
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «Ժորա Գևորգյան Սամվելի» Ա/Ձ-ին (հասցե՝ ք․ Երևան, Զ․ Քանաքեռցու փ․ 121) և «ԱՄՄ» ՍՊԸ-ին (հասցե՝ ք․ Աբովյան, Պիոներական փ․ 1/30) պատկանող առևտրային տարածքներում։
Իրականացված նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է , որ տնտեսավարողների կողմից իրացվող՝ նկարում պատկերված երեք պլաստմասե խաղալիքների բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր նյութեր։
Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝
Տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել վերոնշյալ խաղալիքները, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջության հնարավոր վնաս պատճառելու ռիսկից խուսափելու նպատակով։
#ՇՎՏՄ #ՎտանգավորԽաղալիքներ #ՇուկայիՎերահսկողություն #Անվտանգություն #ՍպառողներիԻրավունքներ #ԵրեխաներիԱնվտանգություն #ՏեսչականՄարմին

