Գիտեմ՝ ով է հաջորդը․ Նունե Եսայանը բացահայտել է «Նա է նա»-ի գաղտնիքը

Մշակութային

«Նա է նա»․․․ ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանի նոր երգը կարճ ժամանակում վերածվել է իսկական երաժշտական ֆենոմենի։ Այն հնչում է ոչ միայն մարդկանց տներում, մեքենաներում, հասարակական վայրերում, այլեւ ակտիվորեն տարածվում է համացանցում՝ դառնալով յուրատեսակ չելենջ։

Երգի ներքո տեսանյութեր են հրապարակել եւ այն կատարել Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, հայ էստրադայի բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Սիրուշոն, Արամեն, Արման Հովհաննիսյանը, երգչուհի Սոնա Ռուբենյանը, «Կարեն Սեւակ» բենդը եւ այլք։

Ի՞նչն է «Նա է նա»-ին այդքան արագ սիրելի դարձրել, ո՞ւմ մասին է իրականում երգը, ինչպես ծնվեց հայտնի չելենջի գաղափարը եւ ով է լինելու դրա հաջորդ հերոսը․ այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է հենց ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆԻ հետ։

— «Նա է նա»-ն շատ կարճ ժամանակում հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում։ Երգն արդեն պարզապես նոր ստեղծագործություն չէ, այլ սկսել է ապրել մարդկանց կյանքում։ Ո՞րն է այս երգի հաջողության գաղտնիքը։

— Յուրաքանչյուր երգ ապրում է իր ստեղծագործական փուլը՝ երաժշտությունից ու խոսքերից սկսած մինչեւ գործիքավորում եւ, ի վերջո, կատարում։ Դրանից հետո այն արդեն հանձնվում է ժողովրդի դատին։ Ու երբեք չես իմանա՝ որ երգը կդառնա հիթ, որը՝ սիրելի, իսկ որն, ուղղակի, սովորական։

Ուրախ եմ, որ «Նա է նա»-ն իմ հերթական հիթերից մեկն է։ Երգը դեռ ճանապարհին է, չեմ կարող ասել, որ արդեն լիարժեք բավարարում է ինձ, բայց կարծում եմ՝ այն մեծ հաջողություն կունենա։

— Երգի անվանումը՝ «Նա է նա», ինքնին շատ խորհրդավոր է։ Ո՞ւմ կամ ինչի՞ մասին է «նա»-ն։ Երգը լսելիս յուրաքանչյուր մարդ իր «նա»-ին է պատկերացնում, իսկ Ձեզ համար ո՞վ է այդ «նա»-ն։

— Իմ «նա»-ն կարծում եմ՝ աշխարհին է հայտնի։ Արդեն 20 տարի է նա՛ է իմ կողքին, նա՛ է իմ սիրելին՝ առանց ում չեմ էլ պատկերացնում կյանքս։ Իսկ կոնկրետ երգն ունի հասցեատեր։ Այն հատուկ պատկանում է մի մարդու, ով երգը նվիրել է իր սիրելիին։ Բայց, չեմ կարող ասել անուն-ազգանուն։

— Երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Մանո Մանուկյանն է։ Ի՞նչն էր Ձեզ գրավել այս ստեղծագործության մեջ առաջին իսկ լսումից։

— Մանոյի հետ աշխատելն ինձ համար միշտ հաճույք է։ Մենք շատ տարիներ է աշխատում ենք միասին․ ինքն էլ գիտի իմ ճաշակը, ես էլ արդեն գիտեմ, թե ինչ է լինելու։ Սա հերթական հիթն էր, որը հենց առաջին պահից հասկացա, որ ոչինչ փոխել պետք չէ։

Լինում են երգեր, որ ես ասում եմ, օրինակ, այս մասն՝ այո, այն մասը՝ ոչ, թեման ինձ դուր չի գալիս, փոխիր, դե աշխատանքային պրոցես է տեղի ունենում։ Բայց սա այն երգերից էր, որը միանգամից ասվեց՝ այո, ու ձայնագրվեց։

— Երգի շուրջ ամենահետաքրքիր երեւույթներից մեկը յուրատեսակ չելենջն է․ հայտնի մարդիկ սկսեցին կատարել «Նա է նա»-ն։ Ինչպե՞ս ծնվեց այս գաղափարը։

— Չելենջի հեղինակը ես եմ։ Երկար մտածեցի, թե ինչպես կարելի է գովազդել երգը, որ հետաքրքիր լինի։ Հետո հասկացա, որ կոլեգաներիս օգնությամբ կարող է շատ ավելի արագ տարածվել։ Եվ իմ ցանկությամբ, իրենք էլ, իհարկե, մեծ սիրով համաձայնեցին աջակցել։ Մենք միշտ էլ իրար փորձում ենք գովազդել, աջակցել, երբ ինչ-որ նոր գործ է լինում։ Ինչքան տեսել եք, դեռ էլի կլինեն կոլեգաների աջակցությունն իմ էջում։

— Ո՞վ էր այն առաջին հայտնի մարդը, որի հրապարակած տեսանյութը կամ կատարումը Ձեզ իսկապես զարմացրեց, գուցե հուզեց։

— Դե քանի որ ես տեղյակ էի այդ ամենից, ինձ ոչինչ էլ չզարմացրեց, բայց բոլորի կատարումներն էլ շատ հաճելի են եւ մեկը մեկից տարբեր։ Իհարկե, առաջինը Արամեն էր, ով բացումն արեց, ինչի համար շնորհակալ եմ նրան։ Նաեւ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր չմերժեցին ինձ եւ դեռ կշարունակվի այս չելենջը։

— Ի՞նչն է, Ձեր կարծիքով, այս չելենջը դարձնում այդքան սիրելի․ երգի մեղեդի՞ն, խոսքե՞րը, մարդկանց տրամադրությո՞ւնը, թե՞ այն, որ յուրաքանչյուրն իր կերպով է մատուցում երգը։

— Կարելի է ասել՝ ամեն ինչը։ Երաժշտությունն էլ է շատ կպչուն, խոսքերն էլ հիշվող են, չելենջին մասնակցած երգիչներն էլ՝ մեկը մեկից լավը։ Ֆակտորները շատ են, հիմա արդեն սովորական մարդիկ էլ իրենց սթորիներում տեղադրում են, դա էլ է շատ հաճելի։

— Շատ արտիստներ երազում են, որ իրենց երգը մարդիկ ոչ միայն լսեն, այլեւ սկսեն իրենցը համարել։ «Նա է նա»-ի դեպքում կարծես հենց դա է տեղի ունենում։ Ձեզ համար սա հաջողությո՞ւն է, թե՞ բնական երեւույթ, որովհետև Ձեր երգերը բազմիցս հնչել են նաեւ պայքարի հարթակներում, մարդկանց մղել հարվածներ ստանալուց ոչ թե ընկրկել, այլ թեւածել։

— Իհարկե, իմ երգացանկում շատ տարբեր երգեր կան՝ տրամադրող, սիրային, կարոտի, հայրենասիրության, պայքարի մասին։ Ամեն մի երգ իր նպատակն ունի։ Սա սիրային երգ է եւ սիրո խոստովանություն։ Ինձ թվում է՝ հենց սա էլ մարդկանց պակասում է, մարդիկ անընդհատ սիրելու կարիք ունեն։ Դրա համար այս երգը կարող է երկար ճանապարհ ունենա եւ սիրվի։

— Կա՞ մեկը, ում մասնակցությունն այս չելենջին Ձեզ համար կլիներ իսկապես անսպասելի եւ առանձնահատուկ։

— Քանի որ ես եմ կազմակերպել չելենջը, ում ցանկանում եմ, որ մասնակցի, ինքս էլ դիմում եմ նրան։ Այնպես որ, ես գիտեմ, թե հաջորդն ով է։ Ինձ համար գաղտնիք չէ, դուք պետք է սպասեք եւ տեսնեք, թե ով է։

— Ձեր սերնդի արտիստների համար երգի տարածման ճանապարհը բոլորովին այլ էր․ ձայնասկավառակներ, հեռուստատեսություն, ռադիո, համերգներ։ Այսօր մեկ երգը կարող է ժամերի ընթացքում հասնել հազարավոր մարդկանց։ Այս արագ փոփոխությունը Ձեզ ավելի ոգեւորո՞ւմ է, թե՞ երբեմն նաեւ վախեցնում։

— Չի վախեցնում, սա շատ ավելի հեշտացրել է մեր գործը։ Իհարկե, լինում են դեպքեր, որ ինչ-որ տեղ ինչ-որ ելույթ ես ունենում եւ չէիր ուզենա, որ դա հանրությունը տեսներ, որպեսզի հետո դու գեղեցիկ ձեւով այն մատուցեիր։ Երբեմն այդպիսի սայթաքումներ լինում են, որ անմիջապես ուրիշներն են հրապարակում։ Բայց, արդեն դրան էլ ենք սովորել։

Համենայնդեպս, շատ ավելի լավ է այսպես, քան այն ժամանակ, երբ տանջվում էինք՝ տարբեր հեռուստաընկերությունների փորձում էինք ստիպել, համոզել, որ տեղադրեին մեր գովազդը։

— Սոցիալական ցանցերի դարաշրջանում երգը կարող է հաջողություն ունենալ ոչ միայն երաժշտական որակով, այլեւ դառնալ մի ամբողջ մշակույթ կամ թրենդ։ Դուք ինքներդ ինչպե՞ս եք վերաբերվում այդ երեւույթին։

— Երգը երբ հայտնի է դառնում, արդեն հաճելի է մեզ։ Իսկ երբ թրենդ է դառնում, շատ ավելի լավ։ Նախ եւ առաջ երգչի համար կարեւոր է, որ սիրվի երգը, իսկ հետո արդեն ՝ դիտողականություն ունենա՝ որքան շատ մարդ դիտի, այնքան մեզ համար լավ է։

— Ի դեպ, երգը կունենա՞ տեսահոլովակ։

— Այո, երգը կունենա տեսահոլովակ։ Կարծում եմ՝ տեսահոլովակի թողարկումից հետո այն իր ճանապարհը կշարունակի շատ ավելի մեծ արդյունքներով։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում