Ուկրաինան Ռուսաստանին խնդրել է դադարեցնել Սև ծովում քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները. Reuters
ՄիջազգայինՈւկրաինան Ռուսաստանին խնդրել է դադարեցնել Սև ծովում քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները, հայտնում է Reuters-ը։
Առաջարկը Մոսկվային փոխանցվել է երրորդ կողմի միջոցով, սակայն Կիևը դեռևս պատասխան չի ստացել, հայտնել է գործակալության աղբյուրը։
Կիևի ռեժիմը պաշտոնապես չի հայտարարել ծովում հրադադարի առաջարկի մասին։ Ռուսաստանի և Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել նավահանգիստների մոտ գտնվող նավերին, ինչպես նաև դրանց ենթակառուցվածքներին։
Թուրքիան նախկինում կոչ էր արել Ուկրաինային և Ռուսաստանին դադարեցնել պատերազմը Սև ծովում, սակայն ո՛չ Մոսկվան, ո՛չ էլ Կիևը չեն արձագանքել։
Ուկրաինայի նման առաջարկը կարելի է հասկանալ: Մի կողմից, Ուկրաինայի արտահանումը, այդ թվում ցորենի, մետաղների եւ այլ, էապես կրճատվել են: Մյուս կողմից, Օդեսայի եւ հարակից նավահանգիստների խաթարումը հետեւողականորեն նվազեցնում է զենքի ներկրումը:
Վարջապես, ԱՄՆ-ն է պահանջել Կիեւից` դադարեցնել մասնավորապես ծովով տեղափոխվող ղազախական նավթային նավերին հարվածները: Արդյունքում, Կիեւի համար Սեւ ծովի խնդիրը դարձել է ծայրահեղ ծանր:
Հասկանալի է նաեւ, որ Մոսկվան հազիվ թե արձագանքի եւ կանգնեցնի իր համար բազմակի շահեկան դարձած այդ թատերաբեմում հարվածները:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70820

