Իրանը սկսել է 7.2 կիլոմետրանոց Քաջարանի թունելի շինարարությունը. Իրանական աղբյուր (Տեսանյութ)
ՄիջազգայինԻրանը Սև ծով մուտք կունենա Հայաստանի միջոցով։ Այս մասին գրում է իրանական փորձագիտական աղբյուրը` ներկայացնելով աշխատանքների ըընթացքի մասին տեսանյութ: Աղբյուրը նաեւ մանրամասնում է.
«Իրանական ընկերությունները սկսել են Քաջարանի թունելի 7.2 կիլոմետր երկարությամբ շինարարությունը Հայաստանում։
Այս նախագիծը համարվում է Կովկասում ներկայումս իրականացվող ամենաբարդ ինժեներական նախագծերից մեկը։
Թունելը կլինի Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի մի մասը, որը նախատեսված է Իրանը Հայաստանի, ապա Վրաստանի և Սև ծովի նավահանգիստների հետ կապելու համար։ Ավարտից հետո Թեհրանը կունենա ավելի կարճ և ուղիղ ցամաքային ճանապարհ դեպի Սևծովյան տարածաշրջան և եվրոպական շուկաներ, ինչը կնվազեցնի նրա կախվածությունը այլընտրանքային տրանսպորտային ուղիներից։
Իրանի համար Քաջարանի թունելը մեծացնում է Հայաստանի կարևորությունը, որպես Իրանի, Կովկասի և Եվրոպայի միջև տարանցիկ հանգույց, մինչդեռ Հյուսիս-Հարավ միջանցքն ինքնին ավելի ու ավելի ռազմավարական նշանակություն ունի տարածաշրջանային առևտրի և լոգիստիկայի համար»։
Այն, որ չնայած պատերազմին եւ ֆինանասական խնդիրներին, Իրանը ոչ թե չի կանգնեցնում, այլ միայն ակտիվացնում է Սյումիքով անցնող մայրուղու շինարարությունը, ավելորդ անգամ է խոսում այն մեծ կարեւորության մասինը, որն Իրանը ցուցաբերում է հայաստանյան ռազմավարական ուղղության մասին:
Մյուս կողմից, Իրանից արդեն բացահայտ սպառնալիքներ են հնչում, որ «Թրամփի ուղու» շրջանակներում ամերիկյան ցանկացած ռազմական ներկայության դեպքում կարող են հարված հասցնել:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70818

