Ուկրաինան կարող է այս ձմեռ ոչ միայն առանց հոսանքի եւ գազի մնալ, նաեւ առանց հացի
ՄիջազգայինՈւկրաինան կարող է այս ձմեռ ոչ միայն առանց հոսանքի եւ գազի մնալ, նաեւ առանց հացի:
Այսպես, ուկրաինական անօդաչուները հարձակվեցին Նովոռոսիյսկում գտնվող հացահատիկի տերմինալի վրա: Ճիշտ է, ըստ տեղի աղբյուրների, վնասը մեխ չէ, սակայն սա ռուսների համար նախադեպ է` Ուկրաինայում իր թույլատրելի թիրախների ցանկին ավելացնե´լ նաեւ հացահատիկը։
Անգամ ռուսական լիբերակ փորձագետներն են գնահատում, որ դա կարող է Ուկրաինային հասցնել ոչ թե պարզապես դեֆիցիտի, այլ` սովի:
Ընդհանրական պատկերը սա է: Ներկա պահին գործնականում փոկ են ծովային ուղիները, որոնցով իրականացվում էր Ուկրաինայից մասնավորապես ցորենի արտահանումը:
Արտահանման խոշոր ուղղություններից մեկն էլ գետային տրանսպորտն էր` Դանուբի միջոցով: Սակայն այն զգալիորեն ծանծաղել է Եվրոպայի շոգի պատճառով։ Եվ ներկայիս պիկային պահին մեծ արտահանումներ անել հնարավոր չէ: Ասենք, ռուսական բանակը այս շաբաթ սկսել է հարվածել նաեւ Դանուբի նավահանգիստներին։
Երկաթուղին եւս հարվածի տակ է, թեեւ այն առանց այդ էլ ցորենի արտահանման սահմանափակ ծավալներ էր իրականացնում:
Այսինքն, բերքահանաքին հաջորդող փուլում երկրում կան մեծ պաշարներ եւ դրանք դուրս հանելու միջոցները խիստ սահմանափակ են: Այսինքն, երկրի ներսում կան շատ խոշոր պահեստարաններ, որոնք եթե հարձակման ենթարկվեն, վնասը հսկայական է լինելու:
Բացի այդ, Ուկրաինայից եւ Ռուսաստանից արտահանումների սահմանափակ լինելն այս պահին նկատելիորեն բարձրացրել է միջազգային գները: Այսինքն, հացահատիկի այն պաշարները,որոնք կմնան ռուսական հարվածներից դուրս, հիմնականում դուրս կբերվեն երկրից Մասամբ` թանկ վաճառելու համար, մասամբ` արդեն իսկ առկա պայմանագրային պարտավորությունները կատարելու: Ու արդեն ձմռան շեմին, ինչպես մի շարք փորձագիտական աղբյուրներ են ենթադրում, Ուկրաինայում մնացած պաշարները լիովին անբավարար կլինեն երկրի բնակչության եւ ռազմաճակատի կարիքները բավարարելու համար:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70884

