Զելենսկին հանձնարարել է, անկախ կորուստներից, պահել Սլավյանսկը և Կրամատորսկը
ՄիջազգայինՈւկրաինական տեղյակ աղբյուրը տեղեկացնում է.
«Գլխավոր շտաբի մեր աղբյուրները հայտնել են, որ Սլավյանսկում և Կրամատորսկում իրավիճակը վատթարանում է Ուկրաինայի զինված ուժերի համար, և Զելենսկին հանձնարարել է գերագույն հրամանատարին ամեն գնով պահել քաղաքները՝ անկախ կորուստներից: Բանկովան կարծում է, որ եթե Ռուսաստանին հաջողվի այս տարի գրավել քաղաքները, դա կլինի պարտություն Ուկրաինայի համար։
Դրապատին պատրաստում է Սլավյանսկն ու Կրամատորսկը պաշտպանող 11-րդ կորպուսի հրամանատարի փոխարինող: Նախատեսում է նշանակել Էմիլ Իշկուլովին: Իշկուլովը Գալիսիայի բանակի 80-րդ առանձին օդադեսանտային գրոհային բրիգադի նախկին հրամանատարն է և օդադեսանտային գրոհային զորքերի 7-րդ բանակային կորպուսի ներկայիս տեղակալը»:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70894

