Իրանը պարգևատրում է առաջարկել սպանված կամ գերված յուրաքանչյուր ամերիկացի զինծառայողի համար
ՄիջազգայինԻրանը պարգևատրում է առաջարկել սպանված կամ գերված յուրաքանչյուր ամերիկացի զինծառայողի համար։
«Հաշվի առնելով ֆինանսական ջիհադին մասնակցելու մեծ թվով խնդրանքները, մշակվել է մի ծրագիր, որի համաձայն իրանական բանակը 30,000 դոլար կամ 5 միլիարդ իրանական թուման պարգև կտրամադրի յուրաքանչյուրին, ով կսպանի կամ գերի վերցնի ամերիկացի զինվորի։ Այս գործում հաջողության հասած իրանցի կանայք կստանան կրկնակի պարգև»,- ասել է Իրանի բանակի հրամանատար Ամիր Հաթամին։
Թեհրանը կվճարի ամերիկացի զինվորին սպանելու համար օգտագործված զենքի համար՝ դրա դիմաց կվճարվի իր արժեքի կրկնակի չափով եւ ջիհադիստը կստանա նորը։
Եթե Ամերիկան ներխուժի Իրան, նրա զինվորները նման խթանիչի պատճառով դժվարին վիճակի մեջ կհայտնվեն։

