Զելենսկին հուսահատված է ձմռանից առաջ ՀՕՊ հրթիռների, այդ թվում՝ Patriot համակարգերի պակասից. Die Welt
ՄիջազգայինԶելենսկին հուսահատված է ձմռանից առաջ հակաօդային պաշտպանության հրթիռների, այդ թվում՝ Patriot համակարգերի պակասից, հայտնում է Die Welt-ը։
Ձմռանից առաջ Ուկրաինայի համար իրավիճակն այնքան անկայուն է, որ Զելենսկին կոչ է անում աշխարհի տարբեր երկրների դիվանագետներին տագնապ հնչեցնել և ինքը օգնություն է խնդրում։
Սակայն օգնություն չի լինելու, քանի որ, աղբյուրի համաձայն՝ հակաօդային հրթիռների լուրջ պակաս զգացվում է թե՛ Եվրոպայում, թե՛ Միացյալ Նահանգներում։
Սա վատ լուր է Զելենսկու համար, եզրափակում է գերմանական հրատարակությունը։
«Նա ինքն էր ցանկանում, որ պատերազմը շարունակվի։ Ուկրաինացիները պետք է նրան պատասխանատվության ենթարկեն»։

