ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական կողմի համար կատաստրոֆիկ նշանակության ճեղքման մասին (Տեսանյութ)
ՄիջազգայինՌուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է մեկ փոքրիկ բնակավայրի գրավման մասին, որի կարեւորությունը, սակայն, այնքան մեծ է, որ անգամ ռուսական փորձագիտական աղբյուրներն են դժվարանում հավատալ այդ տեղեկությանը:
Խոսքն Անդրիևսկա Օբշչինայի մասին է, որի նշանակությունը նրանում է, որ գտնվում է Դոբրոպոլեից` Կրամատորսկ տանող հիմնական մայրուղու վրա (Քարտեզում):
Եթե տեղեկատվությունը հաստատվի, ապա դա ուկրաինական կողմի համար կնշանակի կատաստրոֆա` այդ տերմինի բոլոր իմաստներով: Այսինքն, եթե ռուսներն իրոք այդ դիրքում են, ապա նախ` դրանով խաթարում են ողջ Դոնբասում ուկրաինական լոգիստիկան:
Հաջորդը, սպառնում են դուրս գալ Կրամատորսկ - Սլավյանսկ անգլոմերացիայի արեւմտյան թեւ, դրանով ողջ անգլոմերացիային սպառնալով ֆիզիկական շրջապատման վտանգով:
Վերջապես, այդ հատվածից կարող են նաեւ շրջանցիկ հարված հասցնել Դոբրոպոլեի հյուսիսային հատվածին:
Ամեն դեպքում, դեռ սպասենք տեղեկատվության վերջնական հաստատմանը:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70949

