Դանուբի նավահանգիստների վրա ռուսական հարվածները հասել են աննախադեպ մակարդակի. Ռումինիայի ՊՆ
ՄիջազգայինՌումինական բանակը գրանցել է ։
«Դանուբի ուկրաինական նավահանգիստների հարվածները հասել են գագաթնակետին։ Պաշտպանության նախարարության ռադարների վրա, Ռումինիայի օդային տարածքի մոտ, բայց դեռևս Ուկրաինայում, վերջին օրերին յոթ անգամ գրանցել ենք ավելի քան 100 անօդաչու թռչող սարքերի հարձակում Դանուբի ուկրաինական նավահանգիստների վրա», - հայտարարել է պաշտպանության նախարար Ռադու Միրուցեն։
Ինչպես հաղորդվում է, Սև ծովի նավահանգիստների շրջափակումից հետո ուկրաինական արտահանման և ներմուծման զգալի մասը տեղափոխվել է Դանուբի նավահանգիստներ։ Եվ հիմա, թեեւ գետի ծանծաղեցումը էապես կրճատել է Դանուբով նավագնացությունը, ռուսները շտապում են շարքից հանել նավակայանները` ջրերի բարձրացման փուլում դրանից օգտվել թույլ չտալու համար:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70950

