Ալիեւը նորից Մոսկվային «ատամ է ցույց տալիս»
ՄիջազգայինԱդրբեջանը կրկին որոշել է Մոսկվային «ատամ ցույց տալ» և միջազգային հետախուզոըմ է հայտարարել երեք ռուսի նկատմամբ։
Նրանք են՝ Ռուսաստանի տրանսպորտի նախարարության ղեկավար Իվան Կնյազևի խորհրդականը, «Մոսկվա 24» հեռուստաալիքի հաղորդավար Ալեքսեյ Չադաևը և քաղաքական խորհրդատու Սեմյոն Ուրալովը։
Բաքուն նրանց մեղադրում է «ահաբեկչության կոչերի», «երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու» և «էթնիկական ատելություն հրահրելու» մեջ։
Երեքն էլ հեռակա կարգով կալանավորվել են։
Նախկինում հաղորդվել էր, որ 2025 թվականին Ադրբեջանի կողմից պատանդ վերցված ռուսներից մեկը Բաքվում հիշողության կորստի է հասցվել։ 23-ամյա ռուս ուսանող Դմիտրի Ֆյոդորովը այլևս չի ճանաչում նույնիսկ իր սեփական մորը։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70958

