Իրանը պատրաստ է ուժով ճեղքել ԱՄՆ ռազմածովային շրջափակումը. Reuters
ՄիջազգայինԻրանը սպառնում է ուժով ճեղքել ԱՄՆ ռազմածովային շրջափակումը, հայտնում է Reuters-ը:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին ասել է, որ Թեհրանը պատրաստ է դիմել ուժի, եթե Վաշինգտոնը չկատարի խաղաղության համաձայնագրի պայմանները առաջիկա շաբաթներին։
Նա ասել է, որ Իրանը պաշտպանական քաղաքականությունից անցնում է հարձակողականի, քանի որ ավելի ու ավելի քիչ է հավատում դիվանագիտական լուծման հնարավորությանը։
«Իրանը անորոշ ժամանակով չի սպասի, որ ԱՄՆ-ն պահպանի ռազմածովային շրջափակումը»,- ասել է աղբյուրը։
Թեհրանը պահանջում է, որ Վաշինգտոնը կատարի համաձայնագրի բոլոր դրույթները Իրանի կողմից սահմանված ժամկետում՝ դա անվանելով հետագա բանակցությունների նախապայման։
Իրանական գործակալություններին հրահանգվել է պատրաստ լինել Հորմուզի նեղուցում և ավելի լայն տարածաշրջանում իրավիճակի սրմանը։
Թեհրանը նաև հայտարարում է, որ այլևս իրատեսական չի համարում միջնորդների վրա հույս դնել մշտական հրադադարի համար։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70959

