Նա ոչ միայն չպետք է լինի հանձնաժողովի նախագահ, այլ նաեւ պատգամավոր․ Նազարյանը՝ Արեգային
Ներքաղաքական«Արեգա անունով մի կին, որը ունի միջինից շատ ցածր գիտելիքներ, ոչ միայն դարձել է ԱԺ պատգամավոր, այլ հավակնում է ԱԺ Եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնին, առաջին անգամ պատմության մեջ օգտագործեց արցախահայ տերմինը։ Բայց այս ամենը մի կողմ` որքան է նա ատում ՀՀ քաղաքացուն եւ չի կարողանում թաքցնել այդ։ Ինչ մեծ ատելություն կա այս երիտասարդ կնոջ խոսքում եւ աչքերում։
Նա ոչ միայն չպետք է լինի հանձնաժողովի նախագահ, այլ նաեւ պատգամավոր։ Իսկ Նարեկ Կարապետյանը մի օր իր հուշերում հավանաբար կգրի` Ազգային Ժողովը, հայկական պետականությունն արժեզրկելու, ՀՀ քաղաքացուն ծաղրելու համար առաջադրեցինք Արեգայի թեկնածությունը...», - գրել է ԱԺ նախորդ գումարման պատգամավոր ԳԵՂԱՄ ՆԱԶԱՐՅԱՆԸ։

