Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը․ Մելիքյան
«Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրության մեջ ինչ-որ երրորդ անձ ենթադրաբար խոսում է ինչ-որ չորրորդ անձի հետ՝ ենթադրաբար Մինասյանի մասին։ Դա՞ է քննչական մարմնի գլխավոր ապացույցը։ Եթե դա է, ուրեմն՝ այն բնավ համոզիչ չէ։
Իսկ կարո՞ղ է պրոֆեսորի դեմ քրեական հետապնդման մոտիվացիան հայոց պատմության պրո-հայկակական դպրոցի ականավոր ներկայացուցչի բարի անունն արատավորելն ու նրան «շարքից հանելն» է։ Պրոֆեսորին ու նրա ընտանիքին մաղթում եմ ամրություն ու համբերություն», - գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

