Ինչո՞ւ է ընդդիմադիրների կոմունիկացիան այսքան վատը․ Կարեն Վրթանեսյան
Ներքաղաքական«Ընդդիմադիր քաղաքական մի գործչի երկար գրառում եմ կարդում։ Ըստ էության տեքստի առաջին կեսը նիկոլական ռեժիմի դիվանագիտական մեծ հաջողությունների մասին է, ընդ որում բառերի ընտրությունն այնպիսին է, որ դրանք ներկայացված են՝ որպես Հայաստանի հաջողություն։
Գովասանքից հետո էլ գալիս է բավականին մեղմ ու անհամոզիչ քննադատությունը։
Մեծ հաշվով ընդդիմադիր գործիչը Նիկոլի հաջողություններն է գովազդում։ (Ընդ որում հարց է, թե այդ հաջողությունների երկար թվարկումը կարդալուց հետո քննադատական մասին քանի՞ ընթերցող կհասնի)։ Ինչո՞ւ է ընդդիմադիրների կոմունիկացիան այսքան վատը։ Սա պրոֆեսիոնալիզմի հարց չի, խնդիրը ռազմավարության և դրանից բխող օրակարգերի մակարդակում է։
Ամեն այսպիսի տեքստը ցույց է տալիս, որ ընդդիմադիրները չունեն տեսլական, չեն հավատում իրենք իրենց ուժերին։ Իսկ եթե չկա տեսլական, ապա չի կարող լինել նաև ռազմավարություն։ Իհարկե, կա նաև մեծամտության խնդիր, երբ ամեն գործչի թվում է, թե հաղորդակցության աստված է ինքը և որևէ մեկի կարծիքը լսել չի ցանկանում։
Անկախ պատճառներից... Ես եթե և ունենում եմ հուսահատության նոպաներ, ապա դրանք ոչ թե Նիկոլի գործողություններից են լինում, այլ ընդդիմադիր քաղաքական գործիչների... Ի՞նչ պետք է անենք մենք արդյունավետ, մարտունակ, երկար դիստանցիաների վրա աշխատել կարողացող ընդդիմություն ունենալու համար։

