Թվում է՝ Մարիան երեկ էր ծնվել, բայց այսօր արդեն դպրոց է գնում․ Լիլու

Շոու բիզնես

2020 թվականին՝ համավարակի եւ պատերազմի ծանր օրերին, հայկական լրահոսում հազվադեպ հանդիպող ուրախալի լուրերից մեկը երգչուհի Լիլուի՝ Լիլիթ Ղուկասյանի դստեր ծնունդն էր։ Երգչուհին, որն ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, 2020 թվականի նոյեմբերի 11-ին մայրացավ։ Ուրախալի լուրը Լիլուն երկրպագուներին հայտնեց սոցցանցերի իր էջերով՝ հրապարակելով հիվանդանոցից արված լուսանկար՝ նորածին դստեր եւ ամուսնու՝ Արկադի Վարդանյանի հետ։

Երջանիկ հայրիկն էլ իր հերթին դստեր լուսանկարն էր հրապարակել՝ գրելով. «Իմ թագուհի Մարիա։ Շնորհակալ եմ, Տեր Աստված, շնորհակալ եմ, իմ սեր»։ Ահա, վեց տարի անց, թագուհի Մարիան արդեն պատրաստվում է դպրոցական կյանքի առաջին քայլին․ սեպտեմբերի 1-ին նա կգնա առաջին դասարան։

Ինչպե՞ս է ընտանիքը պատրաստվում այս կարեւոր իրադարձությանը, ինչպիսի՞ դպրոց է ընտրել Լիլուն դստեր համար, ի՞նչ սպասումներ ու մտահոգություններ ունի՝ որպես երեք երեխաների մայր․․․ Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է երգչուհի ԼԻԼՈՒԻ հետ։

«ԱՄԵՆԱՄԵԾ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑՍ ՄԵԿՆ ԷՐ, ՈՐ ԹԵԿՈՒԶ ՕՏԱՐ ՀՈՂԻ ՎՐԱ, ԲԱՅՑ ԵՐԵԽԱՆԵՐՍ ՃԱՆԱՉԵՆ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԸ»

Ինչպիսի՞ դպրոց եք ընտրել Մարիայի համար։ Ո՞ր դպրոցն է հաճախելու եւ ինչո՞ւ ընտրեցիք հենց այդ դպրոցը։

— Մեզ մոտ մի քիչ բարդ է, բայց փորձեմ սկզբից պատմել, որ հասկանալի լինի։ Տղաս՝ Ռոբերտը, առաջին դասարանը գնաց Լոս Անջելեսի հայկական դպրոցներից մեկը։ Բավականին ճանաչված դպրոց է, բայց մի խնդիր կար․ այնտեղ մաքուր արեւելահայերեն չէին սովորեցնում։ Այստեղ, ընդհանրապես, շատ քիչ են այն դպրոցները, որտեղ երեխան կարող է մաքուր հայերեն սովորել․ հիմնականում արեւմտահայերեն են սովորեցնում կամ իրենց տարբերակը՝ մեսրոպյան հայերենը։ Օրինակ՝ «կոշիկը» գրվում է իրենց մոտ կլոր «օ»-ով։ Իսկ ինձ համար շատ կարեւոր էր, որ իմ երեխաները հենց այն հայերենը սովորեն, որով մենք Հայաստանում ենք խոսում։

Դրա համար էլ սկսեցի այլ տարբերակ փնտրել։ Չգտնելով այն դպրոցը, որը կբավարարեր իմ պահանջները, Ռոբերտին գրանցեցի օնլայն՝ The Blue Ridge Academic Charter Homeschool պետական դպրոցում։ Սա առաջին դասարանից մինչեւ 12-րդ դասարան գործող բավականին մեծ դպրոց է, եւ այնտեղ ընդունվելը հեշտ չէ․ մոտ 9 հազար աշակերտ ունի, իսկ հերթում սպասողների թիվը շատ մեծ է։ Մի կերպ հերթս հասավ, ու կարողացա Ռոբերտին ընդունել։

Այսինքն՝ դպրոց ընտրելիս Ձեզ համար ամենակարեւոր չափանիշներից մեկը հենց հայերենն ու հայկական կրթությո՞ւնն էր, թե՞ նաեւ այլ պայմաններ էիք կարեւորում։

Իհարկե, ինձ համար կարեւոր էր նաեւ այն, որ երեխան պարզապես տանը նստած չլինի ու օնլայն դասեր չանի։ Ուզում էի, որ ունենա դպրոցական միջավայր, ուսուցիչներ, ընկերներ եւ, միեւնույն ժամանակ, ստանա նաեւ հայկական կրթություն։ Սկզբում տանը ուսուցիչներ էի հրավիրում։ Հետո իմացա, որ Միացյալ Նահանգներում կա ուսումնական կենտրոն՝ Creo Studio-ն, որն աշխատում է հենց The Blue Ridge Academic Charter Homeschool-ի հետ։ Այսինքն՝ երեխաները, որոնք գրանցված են տվյալ օնլայն պետական դպրոցում, կարող են հաճախել այդ կենտրոն, այնտեղ սովորել, ստանալ իրենց լրացուցիչ կրթությունը, կատարել տնային աշխատանքները եւ ունենալ նաեւ զարգացնող ծրագրեր։

Իմ դեպքում սա ուղղակի փրկություն է, որովհետեւ ես երեք երեխա ունեմ։ Երեխաները առավոտյան ժամը 08։00-ից մինչեւ 15։00-ը գտնվում են ուսումնական կենտրոնում։ Այնտեղ ոչ միայն իրենց հիմնական դասերն են անում, այլեւ սովորում են մաքուր հայերեն, հայ մշակույթ, հայ պատմություն, նկարչություն, շախմատ, ռոբոտաշինություն, մենթալ թվաբանություն եւ այլ առարկաներ։ Դրանից հետո էլ, անհրաժեշտության դեպքում, շարունակում են իրենց տնային աշխատանքները։ Այսինքն՝ երեխան տանը նստած օնլայն դաս չի անում։ Նա գնում է ուսումնական կենտրոն, ունի իր դասաժամերը, ուսուցիչները, ընկերները, առօրյան, իսկ ծնողն էլ ամբողջ այդ ծանր պրոցեսի մեջ չի մտնում։

Շատ կարեւոր է նաեւ, որ երեխաները շարունակում են մնալ պետական դպրոցի համակարգում։ Ունեն քննություններ, այդ թվում՝ պարտադիր նահանգային։ Եթե գնահատականներն ու առաջադիմությունը չեն համապատասխանում պահանջներին, կարող ես դպրոցից դուրս մնալ։ Այսինքն՝ սա պարզապես «տանը նստած սովորելու» տարբերակ չէ, այլ բավականին լուրջ համակարգ է։

Մարիան, իր հերթին, դեռ 4 տարեկան 9 ամսականից սկսեց հաճախել Creo Studio, որտեղ եւս բավականին մեծ աշխատանք է կատարվում։ Հիմա նա արդեն գիտի հայերեն տառերը, հայերեն կարդում ու գրում է եւ, ամենակարեւորը, մաքուր հայերեն է խոսում։ Ինձ համար սա շատ մեծ ուրախություն է։ Իմ ամենամեծ ցանկություններից մեկն էր, որ թեկուզ օտար հողի վրա, բայց երեխաներս ճանաչեն հայոց լեզուն, հայ մշակույթը։

Իհարկե, չեմ կարող ասել, որ նրանք ամբողջությամբ միայն հայերեն պետք է խոսեն ու գրեն։ Նրանք ապրում են այստեղ, եւ բնական է, որ այս երկրի լեզվին էլ պետք է շատ լավ տիրապետեն։ Դա շփման միջոցով ինքն իրեն գալիս է։ Բայց ես ուզում եմ, որ հայերենն էլ իրենց կյանքում ամուր տեղ ունենա։ Creo Studio-ն էլ հենց այդ առումով մեծ աշխատանք է անում։ Այն ունի հարյուրավոր սաներ, որոնք նույնպես գրանցված են homeschool-ի համակարգում եւ գալիս են սովորելու։

Մի խոսքով՝ ծնողները, որոնք իրենց համար ավելի հարմար ու ապահով են գտել homeschool-ի տարբերակը, կարող են երեխաներին ուղարկել այս ուսումնական կենտրոն։ Երեխան ամբողջ օրը տանը չէ․ առավոտյան գնում է կենտրոն, սովորում, կատարում է իր դասերը, լրացուցիչ զարգացնող ծրագրերի է մասնակցում, իսկ հետո տուն է գալիս արդեն հիմնական աշխատանքը կատարած։ Ես իմ փորձից ելնելով՝ ինձ շատ երջանիկ մամա եմ համարում, որովհետեւ երեխաներիս դպրոցական կյանքի անցումն այս համակարգի շնորհիվ բավականին հեշտ է եղել։

Մարիայի դեպքում ամեն ինչ ավելի հեշտ ստացվեց։ Եթե ընտանիքից մեկ երեխա արդեն գրանցված է այդ դպրոցում, քույրերն ու եղբայրներն ավտոմատ ընդունվելու հնարավորություն ունեն։ Այսինքն՝ երբ Ռոբերտն ընդունվեց, Մարիան դեռ չէր ծնվել, բայց հիմա, երբ հասավ նրա դպրոցական տարիքը, արդեն մեծ խնդիր չունենք։

Դպրոց ընտանիքի անդամներից ովքե՞ր կուղեկցեն, ինչպես Ձեր ամուսինը՝ Արկադի Վարդանյանն էր նշել դստեր ծննդյան օրը՝ թագուհի Մարիային։

— Առաջին օրը ընտանիքի բոլոր անդամներով ենք ուղեկցելու։ Ինչպես արդեն ասացի, եղբայրն էլ իր հետ հաճախում է նույն ուսումնական կենտրոնը։ Թվում է՝ Մարիան երեկ էր ծնվել, բայց այսօր արդեն դպրոց է գնում։ Շատ հուզված ենք բոլորս ու մեծ սպասումներով ենք պատրաստվում այդ օրվան։ Ասեմ, որ խելացի աղջիկ է եւ արդեն իսկ բավականին լավ բազայով է գնալու դպրոց։

«ԽՈՍՔԵՐՈՎ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՆԿԱՐԱԳՐԵԼ, ԹԵ ՈՐՔԱՆ ԱՀԱՎՈՐ ԷՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ՝ ՆՈՐ ԾՆՆԴԱԲԵՐԱԾ ԿՆՈՋ ՀԱՄԱՐ»

Ի դեպ, այս տարի առաջին դասարան են գնում 2020 թվականին ծնված երեխաները։ Ձեր երեխայի մանկության առաջին տարիները համընկան կորոնավիրուսի համավարակի եւ պատերազմի հետ։ Ինչպե՞ս կարողացաք հաղթահարել այդ դժվարին շրջանը՝ որպես մայր, եւ կյանքն ի՞նչ կարեւոր դասեր տվեց Ձեզ՝ հենց այդ տարի մայրանալով։

— 2020 թվականը ոչ միայն ինձ, այլ բոլորիս համար շատ դժվար տարի էր։ Ես սպասում էի իմ աղջկան, շատ բարդ հղիություն ունեցա, իսկ պատերազմը եւ քովիդը կրկնապատկեցին դժվարություններս։ Ամենասարսափելին այն էր, որ երբ Մարիան ծնվեց, 10 օր հետո ամուսինս քովիդով հիվանդացավ եւ տանից գնաց։ Ես այդ ընթացքն ամբողջությամբ միայնակ եմ եղել՝ բալիկներիս հետ, որ հանկարծ դուրս չգանք, ոչ մեկի հետ չշփվենք, ոչինչ չպատահի՝ մինչեւ ամուսինս լավացավ ու վերադարձավ։

Դրան գումարվեց պատերազմը։ Գիտեք, խոսքերով չեմ կարող նկարագրել, թե հոգեպես որքան ահավոր էր պատերազմը, հատկապես նոր ծննդաբերած կնոջ համար։ Ամբողջ էմոցիաներս տասնապատկվել էին։ Բայց ինձ ուժեղ մարդ եմ համարում․ կարողացա այդ փորձությունն էլ հաղթահարել՝ հասկանալով, որ որեւէ մեկի կյանքը հեշտ չի լինում, իսկ այդ ժամանակահատվածը գրեթե բոլորի համար շատ վատ շրջան էր։ Եվ, այո՛, այդ ընթացքն ինձ եւս մեկ անգամ սովորեցրեց, որ, ամեն դեպքում, պետք է չկոտրվել ու հավատալ՝ ամեն ինչ լավ է լինելու եւ շարունակել ապրել։

Վերադառնանք մեր օրեր Ձեր փոքրիկը համակերպվե՞լ է դպրոց հաճախելու մտքի հետ:

— Քանի որ արդեն նշեցի՝ Մարիան 4 տարեկան 9 ամսականից (հատուկ տարիք է, միայն այդ տարիքում կարող են ընդունվել) հաճախում է Creo studio ուսումնական կենտրոն, շատ պատրաստված է, ուրախ է, մեծ սպասումներ ունի։ Շատ լավ են դասերն անցնում այդ ուսումնական կենտրոնում, այնտեղ այնպես են տրամադրում երեխաներին, որ մեծ հաճույքով պատրաստվում դպրոց գնալուն։

Ընդհանրապես, շա՞տ է տարբերվում օտարերկյա դպրոցը հայաստանյան դպրոցներից:

— Հիմա չեմ կարող համեմատական տանել հայաստանյան դպրոցների ու այստեղի դպրոցների միջեւ, որովհետեւ չեմ տիրապետում տեղեկատվությանը, թե ինչպիսին են այսօր Հայաստանում դպրոցները, կրթական ծրագրերը։ 10 տարի է արդեն ես Հայաստանից մեկնել եմ։ Երբ այդտեղ էի, դպրոցական երեխա չունեի, այդ առումով փորձառություն չունեմ եւ չեմ կարող ասել՝ տարբերվում է, թե ՝ոչ։

Կարող եմ համեմատական տանել միայն այն տարիների հետ, որ ես էի հաճախում դպրոց։ Այն ժամանակ լրիվ ուրիշ էր, հիմա դպրոցները բոլորովին այլ են։ Գոնե ինձ համար դպրոցներն այլեւս առաջվանը չեն։ Սերունդ է փոխվել, արժեքներն են փոխված։

«ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՎԱՏ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՌՈՒ ՊԱՀԵԼՈՒ «ՄՈԼՈՒՑՔՈՎ ԵՄ ՏԱՌԱՊՈՒՄ»

Որպես արդեն դպրոցական տարիքի երեխա ունեցող ծնող՝ մտահոգություններ ունե՞ք կապված դպրոցական շրջապատի հետ:

— Իհարկե, կան մտահոգություններ։ Օրինակ, մեր տանը՝ ընտանիքում, անշնորք խոսքեր որեւէ մեկս չենք օգտագործում։ Շատ մանկական ու մաքուր ենք մեծացրել մեր երեխաներին թե՛ ամուսինս, թե՛ ես։ Դաստիարակում ենք բարի, հոգատար, լավ մարդկանց եւ հեռու ենք պահում վատ սովորություններից։ Ու իմ մտավախությունն այն է, որ երեխաներս շփվելով ուրիշ երեխաների հետ՝ չսովորեն վատ խոսքեր, վատ բարքեր։

Ես շատ-շատ եմ կենտրոնացած իմ երեխաների ուսման, իրենց դաստիարակության վրա, բավականին խիստ եմ՝ ես ավելի, քան ամուսինս։ Ամուսինս փորձում է ավելի իրենց հետ ընկեր լինել, իսկ ես երեխաներին վատ սովորություններից հեռու պահելու մոլուցքով եմ տառապում։ Դե, բնակաբար, բոլոր մամաների պես ես էլ ուզում եմ երեխաներիս ինչպես դաստիարակել եմ, այնպես էլ տեսնեմ, ինչը շատ քիչ հավանական է։ Երբ երեխան մտնում է արդեն միջավայր, միեւնույն է, սկսում է շրջապատից վերցնել, սովորել, բայց դրա վրա էլ եմ աշխատում, որ ինչքան էլ շրջապատից լսեն, իմանան, որ՝  սա վատ է, նա վատ է, չի՛ կարելի, դու մի՛ արա։

Կհիշե՞ք մեկ հիշարժան դեպք Ձեր դպրոցական տարիներից:

— Այս պահին աչքիս առաջ եկավ, որ վերջին զանգին երգելը վստահեցին ինձ։ Այդ ժամանակ ընդհանրապես գաղափար չունեի, որ կդառնամ երգչուհի։ Բայց, չգիտես ինչու, ինձ մոտ ստացվեց։ Այսօրվա պես հիշում եմ՝ Սելին Դիոնի «Տիտանիկ»-ի երգն էր՝ բառերը փոխված։ Ինձ համար բավականին հիշարժան էր․ դա սկիզբն էր, որտեղ ձայնս լսեց առաջին հանդիսատեսը։

Ի՞նչ կմաղթեք առաջին դասարանի շեմին կանգնած երեխաներին եւ նրանց ծնողներին:

Հաջող ուսումնական տարվա սկիզբ։ Ուզում եմ, որ յուրաքանչյուր բալիկի մոտ ուսման նկատմամբ ունեցած հետաքրքրության սանդղակը բարձրանա եւ շատ ավելի սկսեն մտածել սովորելու մասին, քան խաղերի եւ այլ հետաքրքրությունների հանդեպ սեր ունենան։ Ծնողներին էլ մաղթում եմ իմաստություն, խաղաղություն եւ ամենակարեւորը՝ համբերատարություն։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում