Ուկրաինայում հերթական կոռուպցիոն սկանդալը մեծացնում է ճնշումը Զելենսկու վրա. Financial Times
ՄիջազգայինՈւկրաինայում հերթական կոռուպցիոն սկանդալը մեծացնում է ճնշումը Զելենսկու վրա և անհանգստացնում արևմտյան գործընկերներին, հայտնում է Financial Times-ը.
Ըստ աղբյուրի, նախագահական գրասենյակի ղեկավարի նախկին տեղակալ Իրինա Մուդրայան, ով հայտնվել է հակակոռուպցիոն հետաքննության կենտրոնում, համարվում է Զելենսկու մերձավոր դաշնակիցը։ Ըստ Financial Times-ի՝ NABU-ի կողմից նոր մեղադրանքները կարող են հանգեցնել Զելենսկու շուրջ հերթական կոռուպցիոն սկանդալի:
Աղբյուրը նշում է, որ այս ամենը տեղի է ունենում պաշտոնանկ արված պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովի կողմից Զելենսկու քննադատության ֆոնին, թե երկրի ղեկավարությունը լայնածավալ կոռուպցիայի մեջ է, որը խաթարում է Ուկրաինայի պայքարը Ռուսաստանի դեմ։
«Զելենսկու մի քանի մտերիմների դեմ գործերի աճող թիվը նպաստել է նախագահի վարկանիշի անկմանը և անհանգստություն է առաջացրել Ուկրաինայի արևմտյան գործընկերների մոտ, որոնք միլիարդավոր դոլարներ են տրամադրել երկրին տնտեսությունը պահպանելու և բանակին աջակցելու համար»,- գրում է FT-ն։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71030

