ԱՄՆ պետական պարտքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 40 տրիլիոն դոլարը
ՄիջազգայինԹեեւ դեռ միայն երեկ սպասվում էր, որ ԱՄՆ պետական պարտքը միայն այս շաբաթվա վերջին կգերազանցի 40 տրիլիոն դոլարի նշագիծը, սակայն դա տեղի ունեցավ էլ ավելի արագ (Տե´ս https://iravunk.com/?p=347038&l=am):
Այդ ենթադրությունից ընդամենը մեկ օր անց ԱՄՆ պետական պարտքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 40 տրիլիոն դոլարը։
Այն հատել է 35 տրիլիոն դոլարի սահմանը ընդամենը երկու տարի առաջ՝ 2024 թվականի հուլիսին։
Պարտքի սպասարկումը ԱՄՆ բյուջեին արժենում է տարեկան մոտ 1.17 տրիլիոն դոլար կամ օրական մոտ 3.2 միլիարդ դոլար։
Ի դեպ, անգամ ամերիկյան այն փորձագետները, որոնք հակված էին տեսակետին, թե ԱՄՆ պետպարտքը կարելի է մշտապես ավելացնել եւ դա որեւէ կործանարար հետեւանքի չի բերի, սկսել ահազանգել, թե այդ տեսությունը լիովին կձախողվի ԱՄՆ-ի ներկայիս անփառունակ վարկանիշի պատճառով, որի պատճառներից մեկն էլ Իրանի հետ պատերազմն է:

