Գազամատակարարման պլանային ընդհատումներ
Սպառողի անկյունՊլանային աշխատանքներ («Անգեղակոթ-Ջերմուկ» DN500 տրամագծով մայրուղային գազատարի նորոգում) իրականացնելու նպատակով՝
օգոստոսի 20-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 21-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Վայք, Եղեգնաձոր քաղաքների, Գնդեվազ, Կեչուտ, Հերհեր, Զառիթափ, Արին, Ազատեկ, Փոռ, Մալիշկա, Ագարակաձոր, Վերնաշեն, Գլաձոր, Գետափ բնակավայրերի գազասպառողների, «Գլաձոր ՄԳՀ», «Վահգալ», «Ս․Ավետյան և ընկերներ», «Վայք գազ», «Ռոբեն Յ.Հ.», «Թամսար», «Մելինե Էմիլիա» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Վայքի ՃՇՇ», «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ների, «Ջերմուկի նոր կյանք», «Ջերսան», «Այս Էներջի» ՍՊԸ-ների և նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Գազամատակարարման խնդիրների և վթարային իրավիճակների դեպքում անհրաժեշտ է զանգահարել «Գազպրոմ Արմենիայի» վթարային ծառայություն կամ սպասարկման կենտրոն.
•Վթարային ծառայություն (շուրջօրյա)՝ կարճ 104 համարով
•Հեռախոսազանգերի կենտրոն (տեղեկատվություն, սպասարկում)՝ 80-44

