«Հյուսիսկորեական հրեշն անցնում է ռուսական ծառայության»
ՄիջազգայինԱրեւմտյան աղբյուրներում ակտիվորեն քննարկվում է ուկրաինական ԳՌՈՒ-ի «փոխանցմամբ» ներմուծված գաղափարը, թե` «Հյուսիսկորեական հրեշն անցնում է ռուսական ծառայության»: Խոսքը հյուսիսկորեական KN-30 (եւ դրա այլ տարբերակների) հրթիռային համակարգի մասին է, որը, թերեւսմ, իրոք արդեն ռուսական բանակի սպառազինության մեջ է:
Արեւմտյան աղբյուրների մտավախությունները, թերեւս, անտեղի չեն: Հաշվի առնելով, որ խոսքը, ի վերջո, միջին եւ փոքր հեռահարության հզոր հրթիռների մասին է, որոնց հետ կապված ռուսական բանակը լուրջ խնդիրներ ունի: Այն պարզ պատճառով, որ այդ շատ կարեւոր զինատեսակները տասնամյակներով պայմանագրային արգելքի տակ էին: Որոշ մոդելներ ռուսական բանակն ունի, այդ թվում` միջին հեռահարության դասում գտնվող «Իսկանդեր»-ը: Սակայն որոշակի պարամետրերի հետ կապված «Իսկանդերը» ամբողջ դաշտը չի փակում, եւ հգյուսիսկորեական հրթիռները կարող են բեկումային փոփոխությունների բերել:
Այսպես, KN-30-ը փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ է: Տարբեր գնահատականներով, դրա առավելագույն հեռահարությունը 600-ից 900 կմ է (այլ մոդելների դեպքում` 300 կմ): Սակայն դա չէ, որ համակարգը դարձնում է այդքան հետաքրքիր: KN-30-ի առանձնահատկությունը նրա 2.5-4.5 տոննայանոց մարտագլխիկն է:
Համեմատության համար. 9M723 «Իսկանդեր» հրթիռի մարտագլխիկն ընդամենը 480 կգ է, ամերիկյան «Տոմահավկ»-ինը՝ մոտ 400 կգ: Ռուսներն ունեն նաեւ արդիականացված կարճ հեռահարության թևավոր հրթիռների մարտագլխիկներ, որոնց հզորությունը 800 կգ-ի կարգի է:` առնվազն 3 անգամ պակաս հյուսիսկորեականից: Վերջինս, ի դեպ, ունի 4 մախ-ից բարձր արագություն: Սա հիպերձայն չէ, բայց բալեստիկ հրթիռների պարագայում լիովին բավական է շատ թույլ խոցելիության մեջ մնալու համար:
Այսինքն, եթե այս պարամետրերն իրական են, ապա KN-30-ը հնարավորություն է տալիս ռուսներին` խոցել, ասենք, Բեսկիդիի թունելը, Դնեպրի և Դնեստրի վրայի կամուրջներին և Ուկրաինայի արևմտյան սահմանի վրա գտնվող բեռնափոխադրման տերմինալները: Սրանք այն ռազմավարական խնդիրներն են, որոնց ամբողջական լուծման դեպքում Ուկրաինան պատերազմը շարունակելու որեւէ շանս չի ունենալու:
Ի դեպ, որոշ փորձագետներ այն կարծիքին են, որ KN-30-ը եւ դրա հարակից մեդելներն այդքան էլ ճիշտ չէ համարել բացառապես հյուսիսկորեական` ռուսական «Իսկանդեր»-ին «հարազատության աստիճան նման լինելու» պատճառով:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71057

