Լիլուի նոր անակնկալը երկրպագուներին. երգչուհին Կոլոյի հետ վառ տեսահոլովակ է ներկայացրել
ՄշակութայինԵրգչուհի Լիլուն երկրպագուների դատին է հանձնել իր նոր աշխատանքը։ Այս անգամ երգչուհին հանդես է եկել վառ ու ռիթմիկ զուգերգով՝ երգիչ Կոլոյի հետ։
Նոր երգը, որը կոչվում է «Դիլիմ-դիլիմ», աչքի է ընկնում ժամանակակից ելեւէջներով, պարային ռիթմերով եւ ամառային դրական էներգետիկայով։ Ստեղծագործության երաժշտության հեղինակն է Գուրո Գասպարյանը, իսկ խոսքերը գրել է Մարիամ Շահինյանը:
Տեսահոլովակը նկարահանվել է գունեղ ու ոճային լուծումներով՝ ընդգծելով երգի թեթեւությունն ու տրամադրությունը։ Կադրերում Լիլուն ներկայանում է դիզայներ Jacob Meir-ի յուրահատուկ ու վառ հագուստներով, իսկ կերպարային դիմահարդարումն ապահովել է Աշխեն Կոստանդյանը (Beauty Fabric)։ Ռիթմիկ պարային տեսարանների բեմադրության հեղինակն է Character Dance Studio-ն:
Աշխատանքն արդեն հասանելի է YouTube-ում, եւ երկրպագուները հասցրել են բազմաթիվ դրական մեկնաբանություններ թողնել։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

