«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Տոկաեւը դեմ է տղամարդկանց գրկախառնություններին ու համբույրներին. առաջարկում է նոր վարքականոն

Միջազգային

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը երկրի քաղաքացիներին կոչ է արել վերադառնալ «հարազատ ավանդույթներին» եւ ավելի զուսպ լինել միմյանց ողջունելիս։ Նրա հայտարարության ամենաքննարկվող հատվածը, սակայն, վերաբերում էր տղամարդկանց գրկախառնություններին ու համբույրներին։

Տոկաեւը նման հայտարարություն է արել օգոստոսի 23-ին՝ Աստանայում Կուրուլթայի ընտրություններին քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում։ Հարցը վերաբերում էր Ղազախստանում «քաղաքացիների վարքագծի նոր մշակույթի» եւ հասարակական նոր էթիկայի ձեւավորմանը։ 

«Դիտարկելով երիտասարդների, ինչպես նաեւ տարեց մարդկանց վարքը՝ եկա այն եզրակացության, որ մենք, այնուամենայնիվ, պետք է հիշենք մեր հարազատ ավանդույթների մասին»,– ասել է Ղազախստանի նախագահը։ Այնուհետեւ նա անցել է ավելի կոնկրետ օրինակների։

«Լավ բան չէ, երբ տղամարդիկ սկսում են միմյանց գրկել, համբուրել, կանայք համբուրում են տղամարդկանց, տղամարդիկ՝ կանանց։ Երբեք մեր սովորույթների մեջ նման բան չի եղել»,– հայտարարել է Տոկաեւը։ 

Նախագահի դժգոհության առանձին թիրախ են դարձել զինվորականները։ Նա հատկապես տարօրինակ է համարել այն, որ գեներալները միմյանց ողջունելիս գրկախառնվում են։

«Առավել ևս՝ մարդիկ զինվորական համազգեստով։ Գեներալները սկսում են միմյանց գրկել։ Ի՞նչ է սա»,– ասել է Տոկաեւը։

Իր տեսակետը հիմնավորելու համար նա օրինակ է բերել Խորհրդային Միության մարշալներին՝ հայտարարելով, որ դժվար է պատկերացնել Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթող մարշալներին միմյանց գրկախառնվելիս կամ համբուրվելիս։ 

ԻՍԿ ԻՆՉՊԵ՞Ս ՊԵՏՔ Է ՈՂՋՈՒՆԵՆ ՏՂԱՄԱՐԴԻԿ

Տոկաեւը նաև առաջարկել է, թե ինչ է համարում ընդունելի տարբերակ։ Նրա խոսքով՝ տղամարդիկ պետք է միմյանց ամուր սեղմեն ձեռքը, այլ ոչ թե պարզապես ձեռքը մեկնելով՝ թույլ ողջունեն միմյանց։ Նախագահը բավական պատկերավոր համեմատություն է արել՝ ասելով, որ ձեռքը չպետք է տալ «տաք կոտլետի կամ ճյուղի պես»։

Եթե մարդը ցանկանում է ավելի մեծ ջերմություն ցուցաբերել, Տոկաեւի առաջարկած տարբերակը աջ ձեռքը սրտին դնելն է։ «Այդպես միշտ է եղել»,– ասել է նա՝ ընդգծելով, որ անձամբ է նախաձեռնել այսպես կոչված «վարքագծի նոր կոդի» ձեւավորման աշխատանքը։ 

ԽՈՍՔԸ ՄԻԱՅՆ ԳՐԿԱԽԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՉԷ

Տոկաեւի հայտարարությունը, սակայն, միայն ողջույնի ձեւերի մասին չէր։ Նա այն կապել է Ղազախստանում հասարակական վարքագծի ավելի լայն փոփոխության հետ։ Նախագահի խոսքով՝ անհրաժեշտ է հասարակության մեջ ամրապնդել զսպվածությունը, անձնական սահմանների նկատմամբ հարգանքը, կարգապահությունը, մաքրությունն ու կարգուկանոնը։ Նա «մաքրություն» հասկացությունը մեկնաբանել է ոչ միայն բառացի իմաստով, այլեւ որպես մտքերի եւ հոգու մաքրություն։ 

Ի դեպ, այս մոտեցումը նոր չէ Տոկաեւի քաղաքական հռետորաբանության մեջ։ Ղազախստանի նախագահը նախկինում եւս խոսել է «նոր հասարակական էթիկայի» ձեւավորման անհրաժեշտության մասին։ Պաշտոնական նյութերում այդ գաղափարը ներկայացվում է որպես ավելի լայն ազգային արժեքների՝ պատասխանատվության, օրենքի եւ կարգուկանոնի, փոխադարձ հարգանքի ու քաղաքացիական մշակույթի ձեւավորման մաս։ Սակայն այսօրվա հայտարարությունը առանձնացավ իր շատ կոնկրետ օրինակով։ Երկրի նախագահը փաստացի փորձեց սահմանել, թե ինչպես պետք է տղամարդիկ միմյանց ողջունեն, եւ գրկախառնությունը համարեց ազգային ավանդույթներին չհամապատասխանող վարք։

Միաժամանակ կարեւոր է նշել, որ Տոկաեւը խոսել է հասարակական էթիկայի եւ ավանդական ողջույնի ձեւերի մասին, այլ ոչ թե որևէ կոնկրետ անձի կամ խմբի դեմ իրավական սահմանափակում առաջարկելու մասին։ Նրա հայտարարության մեջ նման վարքագծի համար պատժամիջոց սահմանելու մասին խոսք չկա։ Փաստացի, Ղազախստանի նախագահը ցանկանում է, որ իր պատկերացրած «նոր վարքականոնի» հիմքում լինեն զսպվածությունը, ամուր ձեռքսեղմումը եւ ազգային ավանդույթներին վերադարձը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան