Ռաֆայել Երանոսյանը նոր մոնոներկայացում ունի` «Ծանր ու թեթև»
ՄշակութայինՌաֆայել Երանոսյանն իր հանդիսատեսին շուտով պատրաստվում է ներկայանալ նոր մոնոներկայացմամբ՝ «Ծանր ու թեթև»։ Նա իր սոցիալական էջերում արդեն հրապարակել է ներկայացման պաստառը, որտեղ դերասանը նոր կերպարով է։
Պաստառի հեղինակը Արվին Քոչարյանն է։ Սցենարի հեղինակներն են Արմեն Վարդանյանը, Գևորգ Սահակյանը, Թելման Առաքելյանը և Գարիկ Գևորգյանը։ Բեմադրող ռեժիսորը Դավիթ Աբրահամյանն է, երաժշտությունը` Վահե Գրիգորյանի։

