«Հրապարակ». Բանակում իրավիճակն ավելի աղետալի է, քան մեզ թվում է
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Բանակում ոչ ռազմական պայմաններում աննախադեպ քանակով մահերի պատճառով աշխատանքից ազատվեց ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը, եւ նրա փոխարեն նշանակվեց նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը «Չիխուախուա» մականունով:
Մեր տեղեկություններով Արամ Հովհաննիսյանը, օգոստոսի 24-ից սկսած, ձեռնամուխ է եղել համակարգում կարգուկանոն հաստատելուն եւ հանձնարարել է զորամասերում ստուգումներ իրականացնել: Մասնավորապես պարզել, թե արդյո՞ք ժամկետային զինծառայողները բջջային հեռախոսներ ունեն: Նոր ՌՈ պետի կարծիքով նաեւ բջջային հեռախոսներն են նպաստում բանակում մահերի թվի ավելացմանը: Նախարար Պապիկյանին արդարացնող ստատուսներից մեկում նկատեցինք նման տեսակետ, թե հեռախոսով զանգում՝ «քրեական հեղինակություններ» են կանչում, որ զինծառայողների միջեւ ոչ կանոնագրային հարաբերությունները կարգավորեն: Եթե սրա մեջ ճշմարտության հատիկ կա, ապա բանակում իրավիճակն ավելի աղետալի է, քան մեզ թվում է:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71162

