«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». ԱԺ-ում քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին սոցիալական ցանցերում և մամուլի տարբեր միջոցներում հաճախ կարելի է լսել բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ կարծիքներ, քննադատություններ և գնահատականներ նոր խորհրդարանի ու խորհրդարանական ընդդիմության աշխատանքների վերաբերյալ։ Սակայն փորձենք վեր կանգնել էմոցիոնալ քննարկումներից ու քաղաքական աղմուկից՝ հանրային դիսկուրսում գտնելու համար օբյեկտիվ հատիկը. ի՞նչ է իրականում անում ընդդիմությունը նոր խորհրդարանում, և որքանո՞վ է արդյունավետ նրանց մասնակցությունը օրենսդիր մարմնի աշխատանքներին։

Խորհրդարանական վերջին ընտրությունները քաղաքական վերլուծաբանների ու հասարակության հիշողության մեջ կմնան որպես իշխանական լծակների աննախադեպ ու վարչական ռեսուրսների բացահայտ չարաշահման դրսևորում։ Ընտրական գործընթացն ուղեկցվեց արատավոր երևույթների ամբողջական համալիրով՝ սկսած ուժային համակարգի ուղղորդված ճնշումներից, պետական ապարատի բացահայտ մոբիլիզացիայից, մինչև ընդդիմադիր ուժերի, մասնավորապես ԲՀԿ-ի քվեների փաստացի յուրացումն ու ձայների փոշիացումը։ Ընտրատեղամասերում արձանագրված ուղղորդումները, նախընտրական շրջանում խոշոր պաշտոնյաների բարձր պարգևավճարների ու աշխատավարձերի բաշխումը, պետական բյուջեից իրականացվող ուղղորդված ծախսերն ու տեղեկատվական դաշտում իրականացված ագրեսիվ մանիպուլ յացիաները ձևավորեցին մի իրավիճակ, որտեղ ձևավորված իշխանությունն ու նոր խորհրդարանական մեծամասնությունը ստիպված են ապրել լեգիտիմության լուրջ ու խորքային դեֆիցիտի ստվերում։ Այնուամենայնիվ, քաղաքական իրականությունն արձանագրում է փաստը՝ ունենք այն, ինչ ունենք, և հենց այս իրողության մեջ ի հայտ եկավ ամենաառանցքային փոփոխությունը։

Նոր խորհրդարանի աշխատանքային որակն ու քաղաքական բովանդակությունը կտրուկ ու ակնհայտորեն տարբերվում են նախորդ գումարման օրենսդիր մարմնի գործելաոճից։ Էական տարբերությունը նկատելի դարձավ հենց ամռան տապին, երբ քաղաքականապես «մեռած» և պասիվ համարվող օգոստոսյան շրջանում խորհրդարանական կյանքը ոչ միայն չմարեց, այլև հասավ թեժացման առավելագույն աստիճանի։ Սա առաջին հերթին պայմանավորված էր խոշոր ընդդիմադիր ֆրակցիայի՝ «Ուժեղ Հայաստանի» ակտիվ, հաշվարկված ու նախահարձակ գործելաոճով, որը կարողացավ ամբողջությամբ վերափոխել քաղաքական դիսկուրսի տրամաբանությունը։

Ի տարբերություն նախորդ խորհրդարանի, որտեղ քաղաքական վեճի գագաթնակետը դարձել էին ձեռնամարտերը, իրար վրա շշեր նետելն ու փողոցային մակարդակի հայհոյախոսությունը, այս նոր իրավիճակում ընդդիմությունը ցուցադրեց քաղաքական հասունություն։ Չնայած որոշակի բնականոն լարումներին ու էմոցիոնալ ֆոնին, ընդդիմադիր խոշոր բևեռը չգնաց էժան շոուների ու կազմակերպված պրովոկացիաների ճանապարհով։ Փոխարենը՝ ընդդիմադիր խմբակցությունները թելադրեցին քաղաքական պայքարի բոլորովին նոր կանոններ՝ իշխանություններին պարտադրելով բովանդակային, փաստարկված և օրակարգային բանավեճ։

Այս նոր տակտիկայի արդյունքն ակնհայտ դարձավ շատ արագ։ Իշխանական մեծամասնությունը, որը սովոր էր ընդդիմության հետ խոսել սպառնալիքների, «կռիվը դուրս տանելու», «տեղում հարցեր լուծելու» և բռունցքներ ճոճելու հոխորտանքներով, հանկարծակիի եկավ։ Սպառնալիքների ու բազարային տոնայնության լեզուն պարզապես չեզոքացվեց ու դարձավ անարդյունավետ, քանի որ դրանց դեմ լուրջ, պատրաստված ու քաղաքականապես գրագետ ընդդիմությունն առաջադրեց նոր չափանիշներ։ Իշխանություններն ստիպված եղան նահանջել փողոցային հոխորտանքներից, զսպել սեփական ագրեսիան և աստիճանաբար մտնել զուտ պառլամենտական, քաղաքակիրթ դաշտ։

Ամենաէականն այստեղ ընդդիմության որդեգրած երկարաժամկետ ռազմավարությունն է. նպատակը պարզապես աղմկոտ հայտարարություններ անելը չէ, այլ աստիճանաբար խորհրդարանը վերածելը պառլամենտական երկրին հարիր, իրական օրենսդիր մարմնի։ Սահմանադրությամբ ընդդիմությանը վերապահված լծակների՝ հանձնաժողովների նախագահների, խորհրդարանական ղեկավար պաշտոնների և վերահսկողական գործիքակազմի արդյունավետ գործադրմամբ ընդդիմադիր դաշտը փորձում է քայլ առ քայլ իրական ազդեցություն ունենալ երկրի կառավարման և այդ կառավարման որակի բարձրացման վրա։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71163 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան