NBC News. Իրանի հարձակումներից ԱՄՆ-ն կրել է ամենամեծ կորուստերը, քան երբևէ ստացել էր
ՄիջազգայինNBC News-ի փոխանցմամբ՝ Իրանի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումները աննախադեպ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ օբյեկտներին՝ գերազանցելով Միացյալ Նահանգների կողմից երբևէ կրած ցանկացած վնաս։
Ավերածությունների մասշտաբները գերազանցում են Միացյալ Նահանգների կողմից կրած ցանկացած նախկին կորուստ։
Աղբյուրների խոսքով՝ ենթակառուցվածքների վերականգնումը Վաշինգտոնին կարժենա տասնյակ միլիարդավոր դոլարներ։
Հարվածներըուղղվել են ոչ միայն հետախուզական օբյեկտներին, այլև թանկարժեք ռադարներին, հսկողության սարքավորումներին և ԱՄՆ ռազմական բազաներին Իրաքում և այլ երկրներում։
Ավերածությունները կասկածներ են առաջացրել Պենտագոնի և Պետդեպարտամենտի կողմից իրենց օբյեկտների համար անհրաժեշտ պաշտպանությունն ապահովելու կարողության վերաբերյալ։
Իսկ ահաամերիկյան պաշտոնաթող գեներալներից մեկն այս արդյունքներն է ներկայացնում.
- Իրանի հետ պատերազմի ընթացքում Մերձավոր Արևելքում գտնվող մոտ 40 ամերիկյան ռազմական օբյեկտներ հարվածի տակ են հայտնվել։
Ավելի քան 700 ամերիկացի զինծառայողներ, մասնավորապես Պարսից ծոցի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում, զոհվել կամ վիրավորվել են...
Ես պատրաստ եմ խաղադրույք կատարել, որ Իրանը, հաշվի առնելով իր ներկայիս իրավիճակը, ամենաուշը հինգ տարի հետո կդառնա միջուկային տերություն...
Տես նաեւ https://t.me/iravunk/71216

