Ռուսական ուժերը խորը ճեղքում են իրականացրել Սլավյանսկի ուղղությամբ` մտնելով Նիկոլաեւկա (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսական ուժերը խորը ճեղքում են իրականացրել Սլավյանսկի ուղղությամբ` մտնելով Նիկոլաեւկա:
Նիկոլաեւկան Սլավյանսկի արեւելյան թեւում ուկրաինական պաշտպանության հիմնական հանգույցն է, ավելի կոնկրետ` վերջին բնակավայրը:
Ռուսները մտել են քաղաքի հարավային թեւ` սկսելով կտրել դեպի Սլավյանսկ տանող ուղիները:
Զուգահեռաբար մի փոքր ավելի հյուսիսում ռուսները լիովին մաքրել են Օզերնոե բնակավայրը (Քարտեզ 2), սկսելով վերահսկողության տակ վերցնել այդ հատվածում առաջացած «պարկը»: Դրանով ֆիզիկական հսկողություն են սահմանում նաեւ Նիկոլաեւկայի հյուսիսի նկատմամբ, ինչն այդ բնակավայրին սպառնում է ֆիզիկական շրջապատումով:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71223

