Չեմպիոնների լիգա. 32 ակումբ նվաճել է հիմնական փուլի ուղեգիր
ՍպորտՖուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 36 մասնակցից 32-ն արդեն հայտնի է։
Որակավորման փլեյ-օֆֆի առաջին օրվա հանդիպումների արդյունքում հիմնական փուլի ուղեգրեր նվաճեցին ԼԱՍԿ-ը (Ավստրիա), «Բուդյո-Գլիմտը» (Նորվեգիա) եւ «Սաբահը» (Ադրբեջան)։
Ազգային առաջնությունների արդյունքում՝ ուղեգրեր էին նվաճել անգլիական «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Աստոն Վիլան» եւ «Լիվերպուլը», իսպանական «Ռեալը», «Վիլյառեալը», «Բարսելոնան», «Աթլետիկոն» եւ «Բետիսը», իտալական «Ինտերը», «Նապոլին», «Ռոման» եւ «Կոմոն», գերմանական «Բավարիան», «Բորուսիա Դորտմունդը», «ՌԲ Լայպցիգը» եւ «Շտուտգարտը», ֆրանսիական ՊՍԺ-ն, «Լանսը», «Լիլը», հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենն» ու «Ֆեյենորդը», պորտուգալական «Պորտուն» ու «Սպորտինգը», բելգիական «Բրյուգեն», չեխական «Սլավիան», թուրքական «Գալաթասարայը» եւ ուկրաինական «Շախտտյորը»։

