Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի արդյունքները կվշտացնեին Ռուսաստանին. ԱԽ քարտուղար

Եթե մոտ ժամանակում անցկացվեր հանրաքվե Հայաստանի՝ ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցության հարցով, Ռուսաստանում շատ կվշտանային այն բանից, թե ինչպես կարձագանքեր Հայաստանի բնակչությունը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքի եթերում։

«Նույնիսկ այն մարդիկ, որոնք չեն ընտրել մեր կուսակցությանը, շատ վիրավորված են Ռուսաստանի դիրքորոշումից 2020 թվականի պատերազմի և դրան հաջորդած իրադարձությունների ժամանակ, տարբեր լրագրողների, հասարակական և պետական գործիչների հայտարարություններից, բելառուսական իշխանությունների հայտարարություններից», — նշել է Սիմոնյանը։

Միաժամանակ նա պարզաբանել է, որ Հայաստանը կկատարի իր ընտրությունը։

«Մենք մեր ընտրությունը կկատարենք, երբ այդ հարցը դառնա իրական։ Այժմ Եվրոպական միությանը անդամակցելու ուղղությամբ որևէ կոնկրետ քայլ չկա։ Մենք չենք ուզում և չենք պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից», — ընդգծել է Սիմոնյանը։

Նա հավաստիացրել է, որ երկաթուղիների կառավարումը երրորդ կողմին փոխանցելու վերաբերյալ Ռուսաստանին ուղղված դիմումը քաղաքական քայլ չէ։

«Մենք խնդրում ենք ռուսական կողմին, որ այն դրսևորի ճկունություն, և որ այդ երկաթուղիները գործեն, այլապես ներկայիս տրամաբանությունը տեղավորվում է «Շունը մսուրում» արտահայտության մեջ։ Եթե չհաջողվի իրավիճակից ելք գտնել, ապա Հայաստանը կարող է դիմել դատարան, քանի որ երկաթուղու գործունեությունը ազգային անվտանգության հարց է», — եզրափակել է Սիմոնյանը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում