Թրամփն ակնարկել է, թե որն էր ԿՀՎ տնօրենի Մոսկվա այցի իմաստը
ՄիջազգայինԹրամփն ակնարկել է, թե որն էր ԿՀՎ տնօրենի Մոսկվա այցի իմաստը:
Այսպես, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնը ԿՀՎ տնօրենի Ռուսաստան այցից ակնկալում է արդյունավետ լինել։
Թրամփի խոսքով, ԱՄՆ-ն շահագրգռված է Ուկրաինայում պատերազմը հնարավորինս արագ ավարտելու հարցում։
Նա ԿՀՎ տնօրենի Մոսկվա այցը անվանել է «ռեժիմային այց», բայց հույս է հայտնել, որ դրանից ինչ-որ բան կստացվի։
ԱՄՆ նախագահը հերքել է լրատվամիջոցների ենթադրությունները, որ այցը կապված է Պուտինի՝ ՆԱՏՕ-ի վճռականությունը փորձարկելու մտադրության, Իրանի դեմ պատժամիջոցների կամ Անգլիայի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման հետ։
«Վերը նշվածներից ոչ մեկը»,- նշել է Թրամփը։
Նա հավելել է, որ Ռատկլիֆի այցը «ռեժիմի մաս է կազմում»։ Վաշինգտոնը ինտենսիվ աշխատում է Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ։
Ստացվում է, որ ԿՀՎ տնօրենը Մոսկվա է եկել ուկրաինական պատերազմի հետ կապված թեմատիկայով: Դրանում, իհարկե, տրամաբանություն կա: Ինչպես ներկայացնելու առիթ արդեն ունեցել ենք` Ռուսաստանն արդեն գործնականում պաշտոնապես է ԱՄՆ–ին մեղադրում է ուկրաինական կողմի օգտին գործելու, այն է` ՌԴ–ի հետ ուղիղ հակամարտության ունենալու մեջ: Արդյունքում, բուն Ուկրաինայում էսկալացիան անցնում հաջորդ փուլ, որը կարող է նաեւ միջուկային բախման տեսքով լինել: Կարճ ասած, գլոբալ անվտանգության բոլոր սահմանները հատված են, եւ հաջորդ քայովամեն բան կարող է անդունդը գահավիժել: Նման միանշանակ մեսիջներ Մոսկվան վերջին ժամանակներս հղում է Վաշինգտոնին, եւ ԿՀՎ տնօրենի այցը պատասխան փոխանցելու կամիրավիճակից ելքերի որոնման իմաստ ուներ: Գտնվե՞լ են այդ ելքերը. Թրամփի փոքր լավատեսությունը այս հարցում կարեւոր ազդակ էր:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71234

