Հիմա առավել քան պարզ է, թե ինչու ընդիմադիր ներկայացողները տեր չկանգնեցին ժողովրդի կողմից տրված քվեներին․ Մանուկյան
Մշակութային«Պարում են բոլորը։ Չարքապատկան շոումենն իր տարերքի մեջ է։ Հերթական անգամ խաղում է այն դերը, ինչի համար սատանան դրան աշխարհ է բերել։ Սցենարը հաջող ընթացք ունեցավ՝ զոմբիները բավարարված են, հայրենադավները՝ պարգևատրմանն արժանի, Հայոց հերթական տարածքները կարող են արդեն հանգիստ հանձնել․․․
Հիմա առավել քան պարզ է, թե ինչու ընդիմադիր ներկայացողները տեր չկանգնեցին ժողովրդի կողմից տրված քվեներին։ Բոլորդ էլ հրաշալի եք խաղում և այնքան հավաստի, որ անգամ հուզիչ դրվագներ կարելի է առանձնացնել։
Եռաբլուրի քաջեր (մարտական գործողություններում հերոսացածներին եմ դիմում), այս կապիկություններին դուք երբեք մասնակցություն չէիք ունենա, դուք անպարտելի հոգեկերտվածք ունեք, դուք իսկակա՛ն եք․․․
Հ․Գ․ -Փիղը մտավ կրկեսը,
Բռնեց կրկեսի կեսը», - գրել է 44-օրյա պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ։

