«Փաստ». Կառավարության համար առանցքայինը ոչ թե իրական փոփոխություններն են, այլ հանրությանը «թվախեղդ անելը»

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքում միշտ էլ, մեղմ ասած, երկրորդային չեն եղել վիճակագրական ցուցանիշները: Սակայն վերջին ութ տարում դրանք գերիշխող նշանակություն են ձեռք բերել, ինչի արդյունքում որակական չափանիշներն ու երկարաժամկետ գործընթացներն իջեցվում են երկրորդական պլան։ Դրա ֆոնին հատկապես առաջնային նշանակություն է տրվում պարզունակ PR-ին՝ խորքային բարեփոխումներն ու կենսական ոլորտներում քաղաքացիների՝ համակարգային փոփոխությունների զգացումը թողնելով ստվերում:

Այս ամենը կարելի է դիտարկել Գուդհարթի օրենքի համատեքստում, որը հակիրճ ասում է. «Երբ չափանիշը դառնում է նպատակ, այն դադարում է լինել լավ չափանիշ»: Եվ պատահական չէ, որ այս սկզբունքն ամենից հաճախ հիշատակվում է հանրային կառավարման, մակրոտնտեսական, դրամավարկային ոլորտների շրջանակում, թեպետ այլ բնագավառներին էլ այն վերագրելի է, այդ թվում՝ քաղաքականության: Այդ օրենքը նշում է, որ երբ թվային ինչ-որ ցուցանիշ ընտրվում է որպես հաջողության վկայություն, հենց այդ չափանիշի կատարողականը սկսում է չարաշահվել, արդյունքում տվյալ ցուցիչը սկսում է այլևս չարտացոլել իրար առնչվող քաղաքականության իրական և հավասարակշռված արդյունքները: Օրինակ՝ երբ տնտեսությունում միայն ՀՆԱ-ի աճն է դառնում առաջնային թիրախ, շատ հաճախ այդ աճը հնարավոր է ապահովել ոչ թե սոցիալական բարելավման միջոցով, այլ կապիտալի գերկենտրոնացման, հաշվապահական մանիպուլ յացիաներով, ցուցիչների փաթեթավորմամբ, անկախ նրանից, թե որքանով են բնակչության մեծամասնության կենսամակարդակը, կրթության որակը, արդարադատությունը կամ առողջապահական ծառայությունները բարելավվել: Երբ չափանիշի տոկոսները դառնում են իշխանությունների համար պաշտպանիչ վահան ու PR գործոն, իսկ հասարակության համար՝ ստվերային իրականություն կամ, այսպես ասած, «կուտ», հանրությունը դառնում է ընդամենը սպառող՝ պատշաճ հանրային սպասումներ ներկայացնելու իրազեկության և հնարավորության սահմանափակմամբ:
Հայաստանում նույնատիպ օրինաչափությունը արտահայտվում է պետական կառավարման գրեթե բոլոր մակարդակներում. կառավարության ներկայացուցիչները հաճախակի շեշտում են, օրինակ՝ թե քանի մետր ճանապարհ է վերանորոգվել, հանրային ինչքան հաստատություն է թվայնացվել, քանի մարդ է համալրել ապահովագրության ոլորտը և այսպես շարունակ: Սակայն դրանց ներքո բացակայում է որակական վերլուծությունը. բուն ասֆալտի որակը, այդ ճանապարհը սպասարկելու կայունությունը, ապահովագրական ոլորտի իրական հասանելիությունն ու արդարացիությունը, կրթական միջավայրի արդյունավետությունը անտեսվում են կամ միայն որպես հետևանքային հավելվածներ են ներկայացվում: Ավելին, եթե նպատակը ճոխ թվեր ներկայացնելն է, պարզ է, որ «էն գլխից» որակի մասին խոսելն անիմաստ է դառնում: Հանրությանն էլ մատուցվում է «կենսական բարելավումների» թվային պատրանք, մինչդեռ քաղաքացու առօրյայում այդ փոփոխությունները հաճախ աննկատ են լինում կամ նույնիսկ երբեմն հակառակ ազդեցությունն ունեն:

Հայաստանի կառավարությունն իր ընթացիկ գործունեությունն ամփոփում է հենց այսպիսի մոտեցումներով՝ ամուր կառչած միայն ցուցանիշներից։ Գրեթե չի լինում որևէ կառավարության նիստ, որտեղ հատուկ ինչոր ցուցանիշներ չշեշտվեն։ Հասկանալի է՝ այնպիսիք, որ ազդեցիկ լինեն, տպավորեն: Կառավարության համար առանցքային են ոչ թե իրական փոփոխությունները, ոչ թե արդյունքները, որակը, այլ միայն ցուցանիշները, որ կարողանան հանրությանը «թվախեղդ անել»։ Դե, միշտ էլ կարելի է որոշակի դրական ցուցանիշներ գտնել։ Վերջապես կարելի է, օրինակ՝ թանգարաններ այցելությունների թիվը ներկայացնել որպես կառավարության գործունեության մեծ արդյունք։

Պատահական չէ, որ իշխանական հաղորդագրություններում գերիշխում են տոկոսներն ու թվերը՝ գրեթե չարտացոլելով քաղաքացիների առօրյայում էական, երկարաժամկետ, որակական բարելավումներ: Տպավորություն է ստեղծվում, թե ոչ թե իրական կյանքն է փոփոխվում ցուցանիշների շնորհիվ, այլ թվերն են փոխվում՝ կյանքի հետընթացի հաշվին: Նման իրավիճակը աստիճանաբար ձևավորում է հանրային ինքնախաբեություն ու կառավարման պատասխանատվության բացակայություն, որի արդյունքում ձևավորվում է նաև փակ շղթա, երբ պետական համակարգի պաշտոնյաներն իրենք դառնում են ինքնարդարացման փակ համակարգի անդամներ՝ ամեն անգամ «որսալով» կամ ապահովելով թվերը և անտեսելով որակը, իրական արդյունքը:

Քաղաքականության իրական արժեքն ու նպատակը քողարկվում են, երբ սկզբնական նպատակը, ասենք՝ ապահովել ճանապարհների բարձր որակ, առողջապահական համակարգի մատչելիություն, կրթության ժամանակակից լրամշակում, փոխարինվում է միայն հաշվետու թվանկարչությամբ: Երբ որոշիչ է դառնում չոր ցուցանիշը՝ թիվը, այն դառնում է կեղծ չափանիշ: Իսկ դրա ֆոնին գործը հաճախ «գլխառադ» է արվում։ Կարևորը ծրագիրն ընթացքի մեջ է, թղթի վրա կա կատարված աշխատանք, սակայն գործի խորքային արժեքը, արդյունքահենությունը, երկարաժամկետ ազդեցությունը մղվում են ստվերային դաշտ:

Եթե կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն թվերի «արտադրությանը», ապա այն դառնում է ոչ միայն կառավարման անարդյունավետության, այլև հանրային արժեհամակարգի ճգնաժամի ցուցիչ: Մարդիկ աստիճանաբար չեն հավատում պետական ծրագրերի իրական արդյունքներին, իսկ համընդհանուր անվստահությունը դառնում է համատարած (դեռ չենք խոսում այն մասին, որ մարդիկ շոշափելիորեն զգում ու տեսնում են գլոբալ առումով ձախողված կառավարություն)։ Եվ նույնիսկ իսկապես չափելի ձեռքբերումների պարագայում հանրության մոտ աճում է կասկածը՝ արդյո՞ք իրապես մի բան արվել է, թե՞ պարզապես նոր թիվն է ավելացվել պաշտոնական հայտարարություններին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71262 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում