Ենոքավանցին գալով Երեւան՝ տեղացիներին պարտադրեց սովորել բոլոր դատարանների հասցեները ոչ միայն Երեւանում․․․
ՀրապարակախոսությունՀայաստանում կարծես Աբդուլ Համիդի եւ երիտթուրքերի ղեկավարների հոգիներն են սավառնում... Եվ ինչպես ցեղասպանության տարիներին, դարձյալ գործում են նույն մեթոդները... Հիշեցնեմ` սկզբից ընտանիքներից առանձացվում էին տղամարդիկ, իսկ հետո ոչնչացվում էին անպաշտպան մնացած կանայք եւ երեխաները...
Եվ, իհարկե, ոչնչացվում էր ազգի մտավորականությունը` ՄՏԱԾՈՂԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԵՐԸ, ովքեր կարող էին ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ լինել ԱԶԳԻ համար... Դրանց թվում ԱՌԱՋՆԱՀԵՐԹ տեղ էին զբաղեցնում հայ հոգեւորականները...
Հիշեցնեմ, այն ժամանակ ՀԱՅԸ ԱՊՐՈՒՄ ԷՐ ԻՐ ՀՈՂՈՒՄ, սակայն Օսմանյան կայսրության հպատակ էր... Այսօր հայը ԴԱՐՁՅԱԼ ԱՊՐՈՒՄ է ԻՐ ՀՈՂՈՒՄ Է, եւ արդեն նա Հայաստանի Հանրապետության ՔԱՂԱՔԱՑԻ է եւ Հայաստանն էլ` որպես ԻՆՔՆԻՇԽԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, 1992 թվականի մարտի 2-ից ներկայացված է ՄԱԿ-ում... Կարող ե՞մ կասկածել, որ ամսաթվերի սիրահարները հենց այդ պատճառով իրենց հեղաշրրջման համար 2008-ին ընտրեցին հենց մարտի 1-ը...
Այն ժամանակ հեղաշրջումը տապալվեց...
Այսօր` հիմնվելով ԿԱՄՈՎԻ թրքահպատակ դարձած ՀՀ ներկա իշխանությունների վրա, Ալիեւ տոհմի սուլթանատի ներկայացուցիչը իրեն արդեն նորօրյա թալաաթ է երեւակայում (ինչո՞ւ ոչ, մի ամբողջ Արցախ հայաթափեց) եւ արդեն պարտադրում է փոխել նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը... Դատել ԱՐՑԱԽ անունը բարձրաձայնող Վեհափառ Հայրապետ` Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին, դատել եւ կալանավորել նրա ընտանիքի անդամներին, դատել եւ կալանավորել Ալիեւին հաղթած ՀՀ Նախագահներին, կարծես արդեն իսկ Հայաստանի Հանրապետությունը ոչ թե ԱՌԱՆՁԻՆ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ է, այլ վիլայեթ...
«Սա էլ կանցնի», - ասել է իմաստունը...
Վստահ եմ, որ ՀԱՅԻՆ դատողների մեծ մասը նույնիսկ չգիտի այդ իմաստունի անունը, ուր մնաց թե կարդացած լինի նրա թեւավոր դարձած մտքերը...
Կարող եմ ենթադրել, որ «մեկ րոպեանոց» տեսահոլովակներով «կրթվածները» անտեղյակ են նաեւ Թալեաթի եւ երիտթուրքերի մյուս պարագլուխների ճակատագրին... Ի տարբերություն ՀԱՅՐԵՆԱՍԵՐ եւ ԱԶԳԱՆՎԵՐ ՀԱՅԵՐԻՑ, ովքեր սնվել են ՀԱՅՈՒՀՈՒ կաթով եւ «կրթվել» են ոչ միայն իրենց տատերի հուշերով, այլեւ գիտելիքներ քաղել հազարավոր պատմական գրքերից ու արխիվներից...
Հ.Գ. Տարին ունի 365 օր... Երեկ` օգոստոսի 26, 2026 թ., դարձյալ կալանավորվել է Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը... Սա արդեն նրա չորրորդ կալանավորումն է «ենոքավանցի Նիկոլի» օրոք... Այսօր` օգոստոսի 27, 2026 թ., շարունակում են դատվել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրոդի եղբայր՝ Գեւորգ Ներսիսյանը եւ Կաթողիկոսի եղբորորդի` Համբարձում Գեւորգի Ներսիսյանը... Վաղը` օգոստոսի 28, 2026 թ., կշարունակվեն դատվել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրոդն ու Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ ՎԵՑ եպիսկոպոսները... Ենոքավանցին գալով Երեւան տեղացիներին պարտադրեց սովորել բոլոր դատարանների հասցեները... Ամբողջ տարի` ամառ-ձմեռ, աշուն-գարուն, ազգի նվիրյալները գնում են տարբեր դատարաններ` ի աջակցություն քաղբանտարկյալների, որոնց թիվը «ժողովրդավարության բաստիոնում» այնքան շատ է, որ անհնար է թվարկել բոլորի անունները...
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ

