«Իզմիրլյան» բկ-ն շարունակում քայլել միջազգային չափանիշներին համահունչ
Առողջապահական«Իզմիրլյան» բժշկական կենտրոնն այսուհետ ունի նոր թթվածնային կայան։ Կայանի սարքավորումների ձեռքբերումը ֆինանսավորվել է Բուդապեշտում գործող Մալթայի Օրդենի կողմից։ Նույն ծրագրի շրջանակում ֆինանսավորվել է նաև Իզմիրլյան ԲԿ-ի ավտոկլավի ձեռքբերումը։
Թթվածնային կայանի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Երևան էին ժամանել Մալթայի Օրդենի ներկայացուցիչներ՝ Ռաքել Շիրժակը և Նորա Սեբեսին։
Համագործակցության մեկնարկը տրվել է 2025 թվականին։

