ՌԴ ԱԳՆ-ն սպառնացել է հարվածել բրիտանական ռազմական օբյեկտներին Ուկրաինայում և դրա սահմաններից դուրս

Ռուսաստանը հետևում է Մեծ Բրիտանիայի կողմից Կիևին հեռահար զենքի, ինչպես նաև հրթիռների հավաքման տեխնոլոգիաների փոխանցման մասին հաղորդագրություններին և կարող է բրիտանական արտադրության հրթիռներով ՌԴ-ի տարածքում հարվածներին պատասխանել՝ թիրախավորելով բրիտանական ռազմական օբյեկտներն Ուկրաինայում և երկրի սահմաններից դուրս։

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

 

Նա անդրադարձել է օգոստոսի 24-ին Կիևում Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմի հայտարարությունը, որ բրիտանական կողմը Կիևին տրամադրել է բրիտանա-ֆրանսիական արտադրության Storm Shadow/SCALP հրթիռների հավաքման տեխնոլոգիաները, որպեսզի դրանք արտադրվեն Ուկրաինայում։ Զախարովան հիշեցրել է, որ նման քայլ նախկինում ձեռնարկել է նաև Ֆրանսիան, սակայն դա չի իրագործել։ Խոսնակը նշել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է զարգացումներին՝ հավելելով, որ եվրոպական երկրներն անմիջական պատասխանատվություն են կրում Ռուսաստանի տարածքում հարձակումներին մասնակցելու համար։

 

«Մենք կոչ ենք անում Միացյալ Թագավորության բոլոր բնակիչներին մտածել սեփական կառավարության թշնամական գործողությունների անխուսափելի աղետալի հետևանքների մասին։ Մենք նաև կոչ ենք անում բրիտանական ղեկավարությանը ևս մեկ անգամ մանրակրկիտ վերլուծել իրավիճակը և անհապաղ ու վճռականորեն հրաժարվել իր թշնամական, ագրեսիվ քաղաքականությունից», – Զախարովայի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

 

Նա շեշտել է, որ նման քաղաքականությունը կարող է ստեղծել վտանգ, որ հակամարտությունը կտեղափոխվի բոլորովին նոր մակարդակ։

 

«Մենք բազմիցս զգուշացրել ենք, որ Ռուսաստանի տարածքում բրիտանական զենքի կիրառմամբ ուկրաինական հարվածներին պատասխանը կարող են դառնալ Բրիտանիայի ռազմական օբյեկտները և տեխնիկան Ուկրաինայում և դրա սահմաններից դուրս։ Պատերազմական հանցագործությունների մեղավորները, այդ թվում՝ մեր երկրի քաղաքացիական բնակչության դեմ, կպատժվեն իրենց գործողությունների համաձայն», – հավելել է պաշտոնյան:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում