Ռուսաստանը առաջին անգամ Ուկրաինայում օգտագործեց արդիականացված «Իսկանդեր» հրթիռը. Ուկրաինայի ԳՌՈՒ
ՄիջազգայինՌուսաստանը առաջին անգամ Ուկրաինայում օգտագործեց արդիականացված «Իսկանդեր» հրթիռը, հայտնում է Ուկրաինայի ԳՌՈՒ–ն:
Ըստ ուկրաինական հետախուզության՝ այս ամռանը Կիևի վրա համատեղ հարվածներից մեկի ժամանակ ռուսական ուժերը առաջին անգամ օգտագործեցին 9M723-2 բալիստիկ հրթիռը, որը հայտնի է նաև որպես «Իսկանդեր-1000»։
ԳՌՈՒ-ն պնդում է, որ հրթիռը «Բորա-Մ» համակարգի մաս է կազմում և ունի ավելի մեծ շարժիչ։
Հրթիռի նշված գործողության հեռավորությունը 550 կմ է՝ նախորդ տարբերակի՝ 9M723-1-ի մոտ 390 կմ-ի համեմատ։
Հրթիռի մնացած հիմնական բաղադրիչները, ըստ ուկրաինական կողմի, էական փոփոխությունների չեն ենթարկվել։

