Պառլամենտական ընդդիմությունը ձայն չի հանելու կամ մարմնաշարժություններ է անելու`իբր դեմ է․ Պետրոսյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ ՍՈՒՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ, որը ժամանակին Աղավնոյի եւ Կիրանցի շրջանները չհանձնելու պայքարի առաջնագծում էր: Թե ինչ է պատրաստվում անել Տիգրանաշենի փրկության համար, պարզեցինք նրանից:

— Աղավնոյի, Կիրանցի համար պայքար էիք մղում, հիմա հերթը հասել է Տիգրանաշենին: Ի՞նչ եք պատրաստվում անել։

Ավելի հստակ քայլերի մասին դեռ վաղ է խոսել, որովհետեւ շատ հարցեր դեռեւս պարզ չեն, գոնե մեզ համար հստակեցման կարիք ունեն: Բայց մենք մեր օրակարգից, նպատակներից երբեք չենք շեղվում ու, բնականաբար, մեր պայքարը միշտ անելու ենք՝ ի տարբերություն շատ-շատերի: Միշտ պայքար տարել ենք ու, կախված իրավիճակից, եթե համարենք արդյունավետ եւ նպատակահարմար, կպայքարենք կրկին:

Ի՞նչ եք կարծում` մանդատավոր ընդդիմությունը ինչո՞ւ որեւիցե ռադիկալ քայլ չի անում այս հարցի վերաբերյալ:

Դա շատ օրինաչափ է այս պարագայում, որի մասին բազմիցս խոսել եմ։ Մենք գործ ունենք փոխհամաձայնեցված իշխանության հետ, եւ պառլամենտական ընդդիմության խնդիրը ներկա իշխանության քաղաքականության սպասարկումը եւ ամենակարեւորը, ավելի հստակ՝ քաղաքական կայունության ապահովումն է, որպեսզի ցնցումներ չլինեն այս իշխանության վարած քաղաքականության ժամանակ: Եվ ցանկացած ընդվզում, ցանկացած փոփոխության փորձ, ուղղակի, իրենց մասնակցությամբ նաեւ տարվի մարման:

Դրա ամենավառ օրինակը Ոսկեպարն է: Դրանից հետո նաեւ այն մարդկանց, ովքեր գետնի վրա են փորձել պրոցես գեներացնել եւ ասել, որ ֆեյսբուքյան ստատուսներով չի պայքարը, փորձում էին պիտակներ կպցնել՝ կարծելով կկարողանան կանգնեցնել, ասելով, որ հանձնում են: Այսինքն, այնպես է ստացվում, իբր այդ հողերը պահվում են, եւ իրենք են պահել, բայց ես իմ գնալով հանձնում էի: Եվ դա այն պարագայում, երբ գետնի վրա երկու պրոցես, բացառապես միայն ես իմ ընկերների հետ եմ գեներացել։ Այլ պայքար ընդհանրապես չկար, եւ գյուղի ժողովուրդը որեւիցե ընդդիմադիր ուժ այնտեղ տեսնել չէր ցանկանում: Մենք զրոյից պայքար ենք ստեղծել, որը, հիշում եք, թե ինչ թափի հասավ: Ցավոք, այդ ժամանակ էլ իրենք իրենց խնդիրը կրկին կատարեցին՝ ներգրավելով տարբեր միջոցներ ու վերածեցին շոուների:

Մի խոսքով, իրենց խնդիրը բացառապես քաղաքական համակարգի կայունության ապահովումն է, որը կերաշխավորի իշխանության կուրսի իրականացումը: Ուրիշ որեւիցե խնդիր իրենք չունեն: Դրա համար, բնականաբար, ձայն չեն հանելու կամ ինչ-որ, այսպես ասած, մարմնաշարժություններ են անելու՝ ցույց տալու համար, թե իբր իրենք դեմ են եւ այլն, բայց, բնականաբար, այդպիսի բան չկա։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում