«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Իշխանության քարոզչական փուչիկները պայթում են արագորեն․ ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Զարմանքից կարելի է քարանալ․ ՔՊ-ական պատգամավոր ԱՐՓԻՆԵ ԴԱՎՈՅԱՆԸ պնդում է, թե Թալինի եկեղեցու հոգեւոր հորը՝ Տեր Թադեին, 4 երեխաների հետ տնից հանում են, իսկ բնակարանը գրանցված է «Կտրիճ Ներսիսյան» անունով անձի վրա, ոչ թե կաթողիկոսի։ Սակայն փաստաբան Արա Զոհրաբյանը պնդում է՝ պատգամավորը բացահայտ ստում է։ Նրա խոսքով՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի անձնագրային անունը նախ «Գարեգին Բ» է, իսկ վիճահարույց բնակարանը 2012 թվականից պատկանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, ոչ թե որեւէ ֆիզիկական անձի։ Ավելին՝ օգոստոսի 26-ին դատարանը բավարարել է Եկեղեցու հայցը եւ որոշել բնակարանից վտարել Արամայիս Թախմազյանին ու Հռիփսիմե Խաչատրյանին։ Բնակարանը, ըստ փաստաբանի, նախատեսվում է տրամադրել բնակության կարիք ունեցող հոգեւորականի ընտանիքի։ Այսինքն՝ պատգամավորի հնչեցրած հայտարարության եւ դատարանում արձանագրված փաստերի միջեւ ակնհայտ հակասություն կա։ Ու այստեղ զարմանքը միայն մեկ բանի նկատմամբ է․ ինչպե՞ս կարելի է իշխանության անունից այնպիսի սուտ ասել, որ 24 ժամ էլ չանցած՝ փուչիկի պես տրաքի։ Եթե իշխանության քարոզչական փուչիկներն այսքան արագ են պայթում, դժվար է հասկանալ՝ դրանց ներսում երբեւէ ճշմարտություն եղե՞լ է, թե՞ միայն քաղաքական օդ։

Ի դեպ, կարծես թե, ԱԺ-ում չհայտարարված մրցույթ լինի, թե ում ելույթը կարող է ավելի շատ հուզել հանրությանը։ Բայց, երբ գիտես իրականությունը, հնչեցվածը միայն զարմանք է առաջացնում։ Այսպես, պատերազմի օրերին մի քանի օր հորը դիահերձարաններում փնտրած ու ողջ-առողջ գտած ՔՊ-ական պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ՂԱԶԱՐՅԱՆԸ ԱԺ ամբիոնից հուզվում է՝ հիշելով իր, այսպես ասած, տառապանքները: Արձագանքելով վերոնշյալին՝ 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Դավիթ Գեւորգյանի մայրը՝ Ալիսա Գեւորգյանը, մի շարք հարցեր է բարձրացնում․«Լսելով ելույթը՝ հարց է առաջանում. նույն անձը չի՞ ցնցվում ու վեր չի՞ թռչում, երբ շեֆը վեց տարի շարունակ իրենց զավակներին փնտրող ծնողներին ասում է՝ դուք ուրիշ երեխաներ չունե՞ք, նրանցով զբաղվեք, երբ Եռաբլուրում քաշքշում ու ասֆալտին են փռում դիահերձարաններում ման եկած ու որդիների միայն մասունքները գտած ծնողներին, երբ պարկերի մեջ հատակին գցած տղաների մարմինները քայքայվում են դիահերձարաններում... »։ Հերոսի մայրը նաեւ հարց է բարձրացնում՝ ՔՊ-ական պատգամավորուհու դրսեւորած «զգայունությունը» տարածվո՞ւմ է նաեւ այն դեպքերի վրա, երբ ծնողների աչքի առաջ պատերից ջնջվում են զոհված տղաների նկարները, վերացվում փառքի անկյունները, արժեզրկվում այն ամենը, ինչի համար նրանք զոհվել են, եւ նրանց զոհողությունը ներկայացվում է որպես անիմաստ, թե՞ այդ «զգայունությունը» սահմանափակվում է միայն սեփական անձով եւ յուրայինների նեղ շրջանակով։

Իսկ Նիկոլ Փաշինյանի զուգընկեր ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ շարունակում է բռնության մասին խրատական աֆորիզմները՝ հիշեցնելով, որ բռնության միջավայրում մեծացող երեխայի համար աշխարհն այլեւս անվտանգ չէ։ Հետաքրքիր է՝ այդքան երեխաների մասին մտածող տիկին Հակոբյանը ինչո՞ւ 2020-ին թողեց «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը, որը զբաղվում էր հենց քաղցկեղով եւ արյան հիվանդություններով երեխաների աջակցությամբ։ Աֆորիզմները շատ են, իսկ պատասխանն այս հարցին՝ չկա՞։ 2020-ին պատերազմ էր, իսկ հիմա՞։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան