Ռուսները ոչնչացրել են Ուկրաինայի մանրածախ առևտրի ցանցերի պահեստների մոտ 90%-ը. Ուկրաինական նախարար
ՄիջազգայինՌուսական հարձակումները ոչնչացրել են Ուկրաինայում ժամանակակից մանրածախ առևտրի ցանցերի պահեստային օբյեկտների մոտ 90%-ը։ Այս մասին հայտարարել է գյուղատնտեսական քաղաքականության և սննդի նախարար Տարաս Վիսոցկին։
«Այսօրվա դրությամբ մանրածախ առևտրի ցանցերի սննդի լոգիստիկայի մոտ 90%-ը ոչնչացվել է, բայց դա չի նշանակում, որ ուկրաինացիները կմնան առանց սննդի։ Կլինի հերթափոխային լոգիստիկա, ինչպես ասում են, շարժման մեջ, և արագ մատակարարման այլ տարբերակներ։ Սա նշանակում է, որ սովի կամ համակարգային ֆիզիկական սննդի պակասի սպառնալիք չի լինի»։

