«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ակտիվ ընթացքով դեպի կատաստրոֆա

Վերլուծություն

­Դեռ հա­զիվ ԱԽՔ նշա­նակ­ված, Ա­լեն Սի­մոն­յա­նը ո­րո­շեց հի­շեց­նել, թե ին­քը ե­ղել եւ մնում է հա­կա­ռու­սա­կան դաշ­տում: Այս­պես, «Դոժդ» հե­ռուս­տաա­լի­քի ե­թե­րում նա հայ­տա­րա­րեց, որ ե­թե մոտ ժա­մա­նա­կում անց­կաց­վեր հան­րաք­վե Հա­յաս­տա­նի՝ ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին ան­դա­մակ­ցութ­յան հար­ցով, ա­պա «Ռու­սաս­տա­նում շատ կվշտա­նա­յին այն բա­նից, թե ինչ­պես կար­ձա­գան­քեր Հա­յաս­տա­նի բնակ­չութ­յու­նը»: Չ­նա­յած դրան, նա նաեւ պնդում է, թե նման հան­րաք­վե անց­կաց­նե­լու միտք ան­գամ չու­նեն: «Մենք մեր ընտ­րութ­յու­նը կկա­տա­րենք, երբ այդ հար­ցը դառ­նա ի­րա­կան։ Այժմ Եվ­րո­պա­կան միութ­յա­նը ան­դա­մակ­ցե­լու ուղ­ղութ­յամբ որ­ևէ կոնկ­րետ քայլ չկա։ Մենք չենք ու­զում և չենք պատ­րաստ­վում դուրս գալ ԵԱՏՄ-ից»,–­ ընդգ­ծել է Սի­մոն­յա­նը:

­Թե ԵՄ կամ ԵԱՏՄ հար­ցում Հա­յաս­տա­նի բնակ­չութ­յունն ինչ­պես կքննար­կի, ըն­դա­մե­նն ընտրող­նե­րի 30 տո­կո­սի ձայ­նով իշ­խա­նութ­յու­նը վերց­րած ու­ժի ներ­կա­յա­ցու­ցի­չը չէ, որ պետք է գնա­հա­տում­ներ տա: Ա­մեն դեպ­քում, ե­թե այդ­քան վստահ լի­նեին, վա­ղուց էին նման հան­րաք­վե ա­րել:

­Նաեւ Ա­լե­նը չէ ԵԱՏՄ-ից Հա­յաս­տա­նի` դուրս գալ–չ­գա­լու հար­ցին լու­ծում տվո­ղը: Հենց այս պա­հին, լի­նե­լով ԵԱՏՄ­–ի մեջ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, Հա­յաս­տա­նը ծանր սահ­մա­նա­փա­կում­նե­րի տակ է: Ու այն, որ այդ­պես էլ ո­րե­ւէ լու­ծում չեն կա­րո­ղա­նում գտնել` դե­պի Ռու­սաս­տան հայ­կա­կան գյուղմ­թերք­նե­րի ար­տա­հա­նու­մը վե­րա­կանգ­նե­լու հա­մար, ցույց է տա­լիս, թե ի­րա­կա­նում Ա­լենը եւ նրա շե­ֆը ինչ կար­գի «հար­ցեր լու­ծող» են եւ ինչպես կա­րող են «ազ­դել» հե­տա­գա լու­ծում­նե­րի վրա:

Ա­մեն դեպ­քում, թե­րեւս պա­տա­հա­կան չէ, որ Ա­լե­նը հա­զիվ նշա­նակ­ված, ա­սենք նաեւ Նի­կո­լը, վե­րա­դար­ձան կոշտ հա­կա­ռու­սա­կա­նութ­յա­նը: Ժա­մա­նա­կին տար­բեր հրա­պա­րա­կա­յին աղբ­յուր­ներ են խո­սել այն մա­սին, որ նույն Ա­լե­նը, նրան նա­խոր­դած ԱԽՔ­–ը Մոսկ­վա­յի հա­մար ա­մե­նաան­ցան­կա­լի հա­յաս­տան­յան պաշ­տոն­յա­նե­րի թվում են: Եվ այդ ֆո­նին, նախ Ա­լե­նին պաշ­տո­նանկ ա­նե­լը, ա­պա`բրի­տա­նա­կան հե­տա­խու­զութ­յան սի­րե­լի այ­ցե­լու Ար­մեն Գ­րի­գոր­յա­նին, ա­վե­լի շատ նման էին Փա­շին­յա­նի կող­մից Մոսկ­վա­յին ուղղ­ված ժես­տե­րի: Բայց այդ­պես էլ Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում Նի­կո­լին չհա­ջող­վեց մեկ քայլ ան­գամ ա­ռաջ գնալ. ռու­սա­կան շու­կան մնում է փակ, իսկ ԵՄ կամ ԵԱՏՄ հան­րաք­վեի թե­ման եւ դրա հետ կապ­ված մոս­կով­յան վերջ­նա­ժամ­կետ­նե­րը չեն հան­վում: Այ­սինքն, «ա­տամ ցույց տա­լու» հա­մա՞ր է, որ Նի­կոլն Ա­լե­նին նո­րից պաշ­տո­նի նշա­նա­կեց. չնա­յած ար­դեն դա չէ ա­մե­նաէա­կա­նը: Այլ թե վեր­ջա­պես դե­պի ո՞ւր են գնում հայ–­ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յու­ննե­րը:

Այն, որ Հա­յաս­տա­նի ապ­րանք­նե­րի ա­ռաջ ռու­սա­կան շու­կան փա­կելն ի­րոք ծանր հար­ված էր մեր երկ­րի ար­տա­հան­մա­նը, հու­շում է միայն այն փաս­տը, որ հու­նի­սին` ան­ցած տար­վա նույն ամս­վա հետ հա­մե­մա­տած, մեր եր­կիրն ու­նե­ցավ մոտ 20, հու­լի­սին` մոտ 16 տո­կո­սա­նոց ար­տա­հան­ման ան­կում: Ու սրանք միայն վի­ճա­կագ­րա­կան թվեր են, եւ ի­րա­կա­նութ­յու­նը կա­րող է շատ ա­վե­լի բարդ լի­նել: Ընդ ո­րում, այդ դի­նա­մի­կան պահ­պան­վե­լու է, քա­նի դեռ խնդրի լու­ծում չկա: Եվ խոսքն այս­տեղ ըն­դա­մե­նը թվե­րի մա­սի չէ. սրանք ու­ղիղ ֆի­նան­սա­կան կո­րուստ­ներ են: Լավ, ա­սենք մի փոքր պե­տա­կան ներդ­րում­ներ ա­րե­ցին ու վի­ճա­կը մեղ­մե­ցին, բա հե­տա­գա­յում ի՞նչ են ա­նե­լու: Այն դեպ­քում, երբ այս պա­հին ար­գել­ված են միայն սահ­մա­նա­փակ ուղ­ղութ­յան ապ­րան­քա­տե­սակ­ներ, եւ այդ ցան­կը կա­րող է էլ ա­վե­լի մե­ծա­նալ:

Ընդ ո­րում, երբ այս ֆո­նին Նի­կո­լը ոչ թե միայն չի կա­րո­ղա­նում լու­ծում­ներ գտնել, այլ լավ տար­բե­րակ է հա­մա­րում հա­կա­ռու­սա­կա­նութ­յան սրա­ցու­մը, այդ թվում` Ա­լե­նի մի­ջո­ցով, ա­պա հե­տա­գա պա­տաս­խան ռեակ­ցիան դա դարձ­նում է գրե­թե ան­խու­սա­փե­լի: Ա­ռա­վել եւս, որ նման կուր­սի պայ­ման­նե­րում ի­րոք սրա վեր­ջա­բա­նը կա­րող է դառ­նալ ԵԱՏՄ­–ին Հա­յաս­տա­նի ան­դա­մակ­ցութ­յան սա­ռե­ցու­մը: Իսկ դա նշա­նա­կում է ոչ թե միայն հա­յաս­տան­յան ապ­րանք­նե­րի մուտ­քի կա­սե­ցում, այլ նաեւ կոնկ­րետ քվո­տա­նե­րի շրջա­նակ­նե­րում Ռու­սաս­տա­նից ար­տա­հան­վող ապ­րան­քա­տե­սակ­նե­րի անց­կա­ցու­մը մի­ջազ­գա­յին գնե­րի դաշտ: Այդ թվում` գա­զի, ցո­րե­նի, դիզ­վա­ռե­լի­քի եւ այդ­պես շա­րու­նակ: Այ­սինքն, ներ­կա ֆի­նան­սա­կան կո­րուստ­նե­րին նման ի­րա­վի­ճա­կում գու­մար­վե­լու են նաեւ նշված բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րով ա­ռա­ջա­ցող կո­րուստ­նե­րը: Կա­րո՞ղ է սրան դի­մա­նալ Հա­յաս­տա­նը` Նի­կո­լի կա­ռա­վար­ման փու­լում մոտ 2–3 ան­գամ ա­վե­լա­ցած պե­տա­կան պարտ­քի բե­ռը ու­սե­րին. այ, սա է ամ­բողջ հար­ցը, այլ ոչ թե Ա­լե­նը որ­տեղ եւ ինչ է հայ­տա­րա­րում:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71324 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան