Լրանում է 3-րդ օրը, որ Կիևի և հարակից շրջանի վրա հարձակումները չեն դադարում
ՄիջազգայինԼրանում է 3-րդ օրը, որ Կիևի և հարակից շրջանի վրա հարձակումները չեն դադարում։
Այս ընթացքում Ուկրաինայի մայրաքաղաքում օդային հարձակման տագնապները հնչեցվել են գրեթե 40 անգամ։ Հարձակումները շարունակվել են ամբողջ գիշեր և շարունակվում են այսօր։
Այս պահին խոցված հիմնական օբյեկտներին են.
Roshen - Չուբինսկեում պատրաստի ապրանքների պահեստը ոչնչացվել է։
Comfy, Fora, Aurora և Dom Igrushek - բաշխման կենտրոնները վնասվել կամ ոչնչացվել են։
Nova Poshta - Սվյատոպետրիվսկեում պահեստը լիովին ոչնչացվել է։
UNICEF-ի պահեստը ոչնչացվել է Չուբինսկեում։ Սա կազմակերպության երկրորդ պահեստն է Կիևի մարզում, որը ավերվում է երկու ամսվա ընթացքում:
Ընդամենը երկու օրվա ընթացքում Կիևի մարզում վնասվել է առնվազն 15 պահեստային համալիր։

