Հաջորդ 7-8 ամիսները կրիտիկական կլինեն Ուկրաինայի, Լեհաստանի և տարածաշրջանի համար. Տուսկ
ՄիջազգայինՀաջորդ 7-8 ամիսները կրիտիկական կլինեն Ուկրաինայի, Լեհաստանի և տարածաշրջանի համար, հայտարարում է Տուսկը։
Լեհաստանի վարչապետը նշել է, որ Վարշավան ազդանշաններ է ստանում, որ Ռուսաստանը լրջորեն պատրաստվում է հնարավոր սրացման՝ թե՛ Ուկրաինայի հետ պատերազմում, թե՛ ամբողջ տարածաշրջանում։
«Մենք պետք է պատրաստ լինենք տարբեր սցենարների, և հաջորդ յոթ-ութ ամիսները անպայման կարևոր կլինեն։ Ռուս-ուկրաինական պատերազմը գտնվում է շրջադարձային կետում»,- ասել է Տուսկը։
Նրա խոսքով՝ աշունը և ձմեռը կարող են լինել իրավիճակի զարգացման կարևորագույն ժամանակահատված։
Տուսկը նաև հայտարարել է, որ տարբեր հետախուզական գործակալությունների տվյալներով՝ Ռուսաստանը մտադիր է մոբիլիզացնել մոտավորապես 600,000 զինվոր։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71356

