Ռուսական բանակը պատրաստվում է հարձակման Կիևի և Չեռնիգովի վրա. Ուկրաինացի ռազմական դիտորդ
ՄիջազգայինՌուսական բանակը պատրաստվում է հարձակման Կիևի և Չեռնիգովի վրա։
Ուկրաինացի ռազմական դիտորդ Պոպովիչը հայտարարել է, որ ռուսական հրամանատարությունը քննարկում է Չեռնիգովի և Կիևի ուղղությամբ գործողությունների մի քանի տարբերակ։
Դրանց թվում են ուկրաինական պահեստազորների տեղափոխման համար նախատեսված շեղող մանևր, Չեռնիգովի շրջանում բուֆերային գոտու ստեղծում և Կիևի ուղղությամբ առաջխաղացման լայնածավալ հարձակողական գործողություն։
Պոպովիչը կարծում է, որ ամենահավանական տարբերակը բուֆերային գոտու ստեղծումն է՝ հյուսիսային Ուկրաինայի վրա ճնշումը մեծացնելու համար։

