Ի՞նչ է մեզ սպասում Եվրոպայում․ թվեր, որոնք չեն ուզում տեսնել

Տեսանյութեր

Այս 8 տարիների ընթացքում Նիկոլի կառավարությունը մշտապես արհեստածին եւ անհեթեթ հարցերի առջեւ է կանգնեցնում մեր հանրությանը` Ցեղասպանության քննարկում, ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքում մասնակցության սառեցում: Այժմ էլ բոլորիս դիմաց ծառացրել է նոր ընտրություն` Եվրասիական տնտեսական միությո՞ւն (ԵՏՄ), թե՞ Եվրոպական միության (ԵՄ): Իրականում մեր Հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության առջեւ մեկ հարց է դրված. «Լինե՞լ, թե՞ չլինել»: 

Շեքսպիրյան այս հարցը տեղին է, ինչպես եւ տեղին է հիշել պոետի մյուս թեւավոր դարձած խոսքը՝ փոխելով միայն երկրի անվանումը. «Something is rotten in the state of Armenia», քանզի այսօր Հայաստանում, իսկապես, «ինչ-որ բան փտել է», եւ փոքրիկ Հայաստանում մոլեգնում են շեքսպիրյան կրքեր` «աննախադեպ» բառի սիրահարը բոլորիս կանգնեցրեց «աննախադեպ» իրողության առջեւ` դատվում է Վեհափառ Հայրապետ` Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը... Եվ ո՞ւմ կողմից` 2020-ի պատերազմը տանուլ տվածի, հազարավոր հայուհիների սեւ հագցրածի, հազարներով Եռաբլուրը ավելացրածի, հազարավոր հայորդիների անձեռք-անոտ-անաչք թողածի, իսկ 2023-ից նաեւ 150 000 հայերի տնավեր արածի կողմից...

Աբդուլ Համիդը «Հայաստան» բառը արտաբերողների գլուխն էր կտրում, Նիկոլը առայժմ սահմանափակվում է՝ «Արցախ» բառը արտաբերողներին դատելով եւ կալանավորելով... Յուրաքանչյուր ոք, ով հիշում է Արցախ աշխարհը, ըստ Նիկոլի, սպառնալիք է ներկայացնում Հայաստանի համար: Սակայն իրական սպառնալիքը Հայաստանի համար հենց ինքն է` իր իսկ քմահաճույքներով, քանի որ բոլորիս կարող է վերադարձնել Լեւոնի մութ ու սեւ տարիները...

ԱՐՏՈՆՅԱԼ ԳՆԵՐՈՎ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐ

Դեռ 2013 թվականից մինչ օրս Նիկոլի կողմից ատելի «նախկինների» շնորհիվ Հայաստանը Ռուսաստանից էներգակիրներ՝ բնական գազ եւ նավթամթերք, ստանում է արտոնյա՛լ գներով:

Ներկայումս Հայաստանը սահմանին ռուսական գազը գնում է հազար խորանարդ մետրի դիմաց արտոնյալ 177,5 դոլար գնով, որը զգալիորեն ցածր է Եվրոպայի ներկայիս շուկայական գներից, իսկ նավթամթերքը` տարեկան մոտ 1 միլիոն տոննա, հանրապետություն է մատակարարվում առանց մաքսատուրքի։

Նույն այս օրերին` 2026 թվականի օգոստոսի վերջի դրությամբ, եվրոպակա՛ն շուկայում բնական գազի գները մեկ հազար խորանարդ մետրի համար կազմում են մոտ 800 դոլար: Այսինքն, Եվրոպան մեզանից 4 անգամ ավել գին է վճարում նույն քանակ գազի դիմաց:

Նույն 2013 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված միջկառավարական համաձայնագրի համաձայն՝ Ռուսաստանը ընդմիշտ վերացրեց ոչ միայն բնական գազի եւ նավթամթերքի, այլեւ չմշակված (հում) ադամանդների արտահանման տուրքերը:

Իսկ թե ի՞նչ ծավալի հսկայական շուկա է տրամադրում Հայաստանի արտադրանքի համար` այն էլ կայուն առեւտրային հոսքերով, Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը, այս տարի բացի տնտեսագետներից հասկացան նաեւ Հայաստանի գյուղացիները:

ՓՈՂԵՐԻ ՀՈՍՔ

Ամեն տարի Ռուսաստանից Հայաստան բանկային համակարգի միջոցով միջին հաշվով հոսում է 3,6 մինչեւ 3,9 միլիարդ դոլար մասնավոր դրամական փոխանցումներ՝ այս միջոցները կազմում են հանրապետությունում ֆիզիկական անձանց հաշիվներում առկա բոլոր արտասահմանյան ֆինանսական մուտքերի մոտ 2/3-ը (65–66%):

2023 թվականի ցուցանիշը կազմել է 3,94 միլիարդ դոլար, 2024 թվականինը` 3,82 միլիարդ դոլար, 2025 թվականինը` 3,9 միլիարդ դոլար: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս գումարը համարժեք է Հայաստանի ընդհանուր ՀՆԱ-ի մոտ 13%-ին:

2026 թվականի միայն առաջին կեսին ֆիզիկական անձինք Ռուսաստանից Հայաստան արդեն իսկ փոխանցել են 2,42 միլիարդ դոլար (համեմատության համար՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածում այն կազմել է 1,77 միլիարդ դոլար):

ՓՈՂԻ ՆԵՐՀՈՍՔԻ ԵՎ ԱՐՏԱՀՈՍՔԻ ՏՎՅԱԼՆԵՐ

Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներհոսքը տարեկան կազմում է մոտավորապես 3,9 միլիարդ դոլար, իսկ արտահոսքը Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն` մոտավորապես 750 միլիոն դոլար: Զուտ մնացորդը տարեկան կազմում է մոտ 3,15 միլիարդ դոլար` այդ գումարը մնում է Հայաստանի տնտեսությունում:

Այժմ անցնենք Եվրոպային, ուր տենչում է հասնել ՀՀ քաղաքացիների մի մասը: Ամեն տարի Եվրոպայի բոլոր երկրներից (ներառյալ Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան եւ ԵՄ-ի 27 երկրներ) Հայաստան են հոսում մոտավորապես 500-600 միլիոն դոլարի մասնավոր փոխանցումներ։ Եվ այդ այն պարագայում, որ Եվրոպայում ամենամեծ հայկական սփյուռքն է` միայն Ֆրանսիայում բնակվում է ավելի քան 650.000 հայ: Սակայն այնտեղից ֆինանսական ներհոսքի ծավալը զիջում է Ռուսաստանից հոսող գումարներին, որոնք, ինչպես արդեն նշեցի, կազմում են մոտ 3,9 միլիարդ դոլար:

Ֆիքսենք նաեւ, որ Եվրամիության (ԵՄ) անդամ 27 երկրների բնակչությունը կազմում է մոտ 452 միլիոն մարդ, իսկ եթե ԵՄ-ին ավելացնենք Բրիտանիան եւ Շվեյցարիան, ապա բնակչության թիվը կկազմի շուրջ 531 միլիոն մարդ, իսկ ՌԴ-ում` ընդամենը 143.4 միլիոն մարդ: Այսինքն՝ կեսմիլիարդանոց Եվրոպայից Հայաստան է մտնում մոտ 600 միլիոն դոլար, իսկ 144 միլիոնանոց ՌԴ-ից` մոտ 4 միլիարդ դոլար:

ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՄԱՍՈՎ

Միայն 2026 թվականի առաջին երեք ամիսների (հունվար-մարտ) տվյալներով՝ ՌԴ է մուտք գործել 42.366 ՀՀ քաղաքացի, որոնք որպես նպատակ նշել են հենց աշխատանքը, իսկ ԵՄ-ում կացության ու աշխատանքի թույլտվություն ստացողների թիվը տարեկան կտրվածքով կազմում է 10.000 ՀՀ քաղաքացի:

ՓԱԿՎԱԾ ՖԻՐՄԱՆԵՐ

Դժվար է նշել ամբողջ Եվրոպայում փակված ֆիրմաների թիվը, սակայն մի քանի տվյալ կարող եմ բերել:

Այսպես, օրինակ, Գերմանիայում, որի տնտեսությունը ԵՄ-ում ամենամեծն է, միայն 2025 թվականին փակվել են մոտ 190.000 ընկերություն: Ֆրանսիայում 2022-2025 թվականներին սնանկացված ընկերությունների թիվն աճել է 64%-ով եւ 2025 թվականի վերջին հասել է պատմական ռեկորդին, ինչը կազմել է մոտ 70.000: Իսպանիայում 2025 թվականին փակվել է շուրջ 13.000 ընկերություն, Բելգիայում` 11.600-ից ավելի:

Ասիայի ու ԱՄՆ-ի կողմից ուժեղ մրցակցության պատճառով այս արդյունաբերական եւ կորպորատիվ ճգնաժամը շարունակվում է նաեւ 2026 թվականին` տասնյակ եվրոպական հսկաներ հայտարարել են սնանկացման, գործարանների փակման կամ արտադրության կրճատման մասին։

Volkswagen (Գերմանիա). Ընկերության պատմության մեջ առաջին անգամ հայտարարվեց Գերմանիայում մի քանի գործարանների հնարավոր փակման եւ 35.000 աշխատատեղերի կրճատման մասին: Փակման վտանգի տակ է նաեւ Բրյուսելում գտնվող Audi-ի գործարանը:

Ֆրանսիական Peugeot, Citroën, իտալական Fiat` սրանց արտադրությունը տեղափոխվել է ավելի էժան երկրներ:

Ֆրանսիայի աշխարհահռչակ Michelin անվադողերի արտադրողը հայտարարեց Ֆրանսիայի արեւմուտքում գտնվող երկու խոշոր գործարանների փակման մասին։

Աշխարհահռչակ ֆրանսիական Valeo' ընկերությունը, որն ավտոմոբիլային պահեստամասերի, էլեկտրոնիկայի եւ համակարգերի խոշորագույն արտադրողներից ու մատակարարներից մեկն է աշխարհում, փակեց երկու գործարան Ֆրանսիայում։

Շվեդական Northvolt-ը` Եվրոպայի էլեկտրական մարտկոցների գլխավոր հույսը, նույնպես բախվեց ֆինանսական լուրջ խնդիրների, այս գիգանտը կրճատեց արտադրությունը եւ դիմեց սնանկացման պաշտպանության:

Նույնը կատարվում է քիմիական եւ ծանր արդյունաբերությունում, տեքստիլի եւ թեթեւ արդյունաբերության ոլորտներում: Ակնկալվում է, որ միայն 2026-ին բիզնեսների փակման պատճառով Եվրոպայում վտանգված կլինի ավելի քան 1.3 միլիոն աշխատատեղ։

Ուզո՞ւմ եք ավելացնել Եվրոպայի գործազուրկների թիվը... Խորհուրդ չեմ տալիս...

Ի դեպ, ասեմ, որ այս խայտառակ իրավիճակում Եվրոպայի տարբեր կառույցների «ֆոն դեր լայենների» մոտ, ինչպես եւ մե՛ր իշխանավորների մոտ, ամեն ինչ, ինչպես ասում են в шоколаде... Թեպետ ականջիս հասել է, որ բելգիական ամենահայտնի եւ ամենաթանկարժեք համաշխարհային բրենդներից մեկի՝ Godiva (Գոդի'վա) ընկերության շոկոլադն էլ արդեն իրենցը չի` թուրքերն են առել...

Առել են ու իրենցով արել... Ինչպես ամեն ինչ, ինչին թուրքի ձեռքն է կպնում... Վերջին տարիներին դատական գործընթացներ եղան այն պատճառով, որ այդ ընկերությունը շոկոլադները մակնշում էր որպես «բելգիական», սակայն դրանք իրականում արտադրվում էին Ստամբուլի գործարաններում։

Че-то совсем расхотелось и шоколаду... И в Европу... А вам?

ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման

Կանանց խորհրդի նախագահ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում