Կիևի չդադարող հարձակման տակ է արդեն մոտ 90 ժամ. Ուկրաինական աղբյուրներ
ՄիջազգայինԿիևին հարվածներ են հասցվել նաեւ այս գիշեր: Ուկրաինական աղբյուրները հայտնում են, որ քաղաքը մնում է չդադարող հարձակման տակ արդեն մոտ 90 ժամ: Այրվում են պահեստներ, տներ և մեքենաներ։
Պոդիլում «ամեն ինչ այրվում և պայթում է», հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Կիևի Պոդիլ շրջանում հարձակումից հետո պահեստները հրդեհվել են, հաստատում են իշխանությունները։
Կիևի Գոլոսիևսկի շրջանում վնասվել է պահեստի շենքը, ավելի ուշ հավելել են նրանք։

